ԱՁ զբաղվում է հյուրանոցային գործունեությամբ

Արտո․

Բարև ձեզ։ ԱՁ հանդիսանում է միկրոձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ, հանգստյան տների միջոցով մատուցում է հյուրանոցային ծառայություն։ Վարձու աշխատող չկա։ Որն է ՊԱՐՏԱԴԻՐ վճարը և ինչ ժամկետում։ Եվ որպեսզի հյուրատները փոխանցում կատարեն ինձ հասանելիք գումարը, պե՞տք է հաշիվ ամեն անգամ դուրս գրեմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Arpi
Arpi
6 տարի առաջ

Բարև ձեզ։
Տվյալ դեպքում Դուք միայն ունեք վճարելու տարեկան 12 000 դրամ դրոշմանիշ:

Arpi
Arpi
6 տարի առաջ

Վճարումը կատարվում է մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը։
Դուք յուրաքանչյուրի համար հաշիվ եք դուրս գրելու։

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Ես ոնց հասկացա՝ Դուք միջնորդական գործունեություն եք իրականացնում և ստանում եք միջնորդավճար։

Արտո
Արտո
6 տարի առաջ

Այո։ Եվ աշխատում եմ օնլայն, կան տներ, որ գրանցված չեն, և հաշիվ դուրս գրել հնարավոր չէ։ Բայց այդ դեպքում ո՞նց է գումարը ինձ փոխանցվելու:

Karine
Karine
6 տարի առաջ

Դուք յուրաքանչյուր դեպքի համար պետք է հաշիվ դուրս գրեք, որ Ձեր միջնորդավճարը ստանաք։ Իսկ ինչ վերաբերում է չգրանցված տներին, ապա պետք է օրինականացնեք։