ԱՁ զբաղվում է մանրածախ առևտրով

Արտաշես.

Բարև ձեզ: Ես աձ եմ և զբաղվում եմ մարածախ առևտրով: Աշխատող չունեմ: Կարո՞ղ է արդյոք ընտանիքիս անդամը փոխարինել ինձ` խանութում ապրանք վաճառել, եթե ես տեղում չեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tatevik

Բարև Ձեզ: Ընտանիքի անդամը չի կարող փոխարինել Ձեզ, հարկայինի աշխատողի համար Ձեր ընտանիքի անդամը համարվում է չգրանցված աշխատող:

Սվետա

Ոչ:

LENA

Հարգելի Արտաշես, եթե գրանցված աշխատող չէ, ուրեմն չի կարող, քանի որ ՀՀ սոց. ապահովության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետում ասվում է՝
Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում և վճարում է պարտադիր սոցիալական ապահովության վճար`
ա. 60.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը մեկից երեք է,
բ. 150.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը չորսից վեց է,
գ. 300.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը յոթից ինն է,
դ. 600.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը գերազանցում է ինը: