ԱՁ-ն ցանկանում է ՓԲԸ-ի տարածքում անհատույց վարձակալության պայմանագիր կնքել

223

Արթուր.

Բարև ձեզ:

1. Եթե ԱՁ-ն ուզում է ՓԲԸ-ի տարածքում տարածքի (գույքի) անհատույց վարձակալության պայմանագիր կնքել, արդյո՞ք ՓԲԸ-ի մոտ առաջանում է անհատույց վարձակալությամբ տրամադրվող տարածքի համար կադաստրային արժեքի 5%-ի չափով պարտավորություն: Ինչպե՞ս է որոշվում կադաստրային արժեքը 1 մետր քառակուսի տարածքի համար: Եթե տարածքը (սենյակը) 80 քառակուսի մետր է, կարելի՞ է արդյոք վարձակալել, օրինակ, 30 քառակուսի մետրը:

2. Եթե ԱՁ-ն ՓԲԸ-ի տարածքում վարձակալությամբ (անհատույց) տարածք (սենյակ) է վերցնում և ՓԲԸ-ի տնօրենի ու ԱՁ-ի (ԱՁ-ի տնօրենի) միջև կնքվում է պայմանագիր, արդյո՞ք պարտադիր է պայմանագրի նոտարական վավերացումը: Իսկ առհասարակ առանց պայմանագրի ԱՁ-ն կարո՞ղ է ՓԲԸ-ի տարածքում գործունեություն (ծառայություն) իրականացնել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմեն

Հարգելի Արթուր,
1. ՓԲԸ-ի մոտ կառաջանան շահութահարկի և ԱԱՀ-ի մասերով պարտավորություններ.

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի հոդված 43. «…Հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով (բացառությամբ պետությանը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնման դեպքերի) եկամուտը որոշվում է գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի բաժնեմասին համապատասխանող արժեքի 5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափով պակաս հատուցման դեպքում տարբերությունը դիտվում է որպես վարձակալին (փոխառուին) ներված պարտավորություն»:

«ԱԱՀ մասին» ՀՀ օրենքի հոդված 8, կետ 9. «…Շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս գույքահարկով հարկման նպատակով` օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի բաժնեմասին համապատասխանող արժեքի հինգ տոկոսից` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ մեծությունը, ըստ ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների, բաշխվում է հավասարաչափ»:

2. Պայմանագրի առկայությունը պարտադիր է, սակայն այն կարող եք կնքել կադաստրում՝ իրենց տիպային ձևով՝ առանց նոտարական վավերացման:

Արթուր

Հարգելի Արմեն, շատ շնորհակալ եմ Ձեզ, որ ժամանակ գտաք և պատասխանեցիք հարցերիս: