Այլ գործատուի աշխատավարձը հաշվի կառնվի՞ մայրության նպաստ հաշվարկելիս

Էլինա․

Բարև ձեզ։ Ֆիզարձակուրդ եմ գնում 01.07.2025-ին, աշխատանքային պայմանագիրս սեպտեմբերի մեկից է եղել։ Հուլիս-հոկտեմբեր ներառյալ աշխատել եմ նաև այլ վարյրում։ Արդյո՞ք մայրության նպաստի գումարը հաշվելիս հաշվապահը պետք է հաշվի առնի նաև այդ աշխատավարձը։ Եթե այո, ապա ի՞նչ մեխանիզմով։ Ես պե՞տք է տեղեկանք ներկայացնեմ, առ այն որ աշխատել ու վարձատրվել եմ տվյալ վայրից, թե՞ այդ տեղեկատվությունն իրեն հասանելի է։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Հասանելի չեն, պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնել։

Tigran

տվյալները պետք է ներկայացնեք ,հասանելի չեն,

Մարիաննա

Բարև Ձեզ: Այո, հաշվարկում կներառվեն այդ ամիսները, բայց մինչև սեպտեմբերի 1-ը: Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս, եթե վարձու աշխատողի գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի կողմից (որի հետ վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ) մինչև վարձու աշխատողի գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վարձու աշխատողին վճարված եկամուտը: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից (մեկից ավելի այլ գործատուի դեպքում՝ տվյալ ամսում առավելագույն եկամուտ վճարած գործատուի) վարձու աշխատողին վճարված եկամուտը: Աշխատողը ներկայացնում է հարկային մարմնի կողմից տրված անհատական հաշվի քաղվածք՝ նախորդ տասներկու ամսվա եկամտի վերաբերյալ: