29/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Էդիկ
16 տարի առաջ

Բարև հարգելի Արմեն: Իմ կարծիքով, անկախ նրանից, թե ում է տրվում անտոկոս փոխառությունը, շահութահարկի կամ եկամտահարկի տեսանկյունից այն կարող է դիտվել որպես ներված պարտավորություն տոկոսների մասով: Սահմանափակող ոչ մի իրավական ակտ, իմ կարծիքով, չկա: Եթե դուք անհանգստացած եք “Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքով, ասեմ, որ փոխառության համար լիցենզիա չկա: Լիցենզավորման ենթակա է բանկային գործունեությունը, իսկ “Բանկերի և բանկային գործունեության մասին” ՀՀ օրենքի համաձայն բանկային գործունեությունը ենթադրում է ոչ միայն միջոցների տեղաբաշխում, այլ նաև դրանց հավաքագրում (Ձեր բիզնեսն այդ հատկանիշները չունի, դրանք ֆինանսական կազմակերպություններին են բնորոշ սովորաբար….): Իսկ եթե արգելող ակտեր կամ հոդվածներ չկան, ապա թույլատրող պետք էլ չէ: Բացի այդ, Դուք կարող եք ՀՀ Քաղաքացիական օրենսգրքից ծանոթանալ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆԸ:

Հարգանքներով`
Էդիկ Սաիլյան
“ԻԷՆԷՍ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ” ՍՊԸ
http://www.ens.am