Հղիության և ծննդաբերության նպաստ

Արտյոմ.

Հարգելի հաշվապահներ, կխնդրեյի պատասխանել իմ հարցին…ինչպե՞ս ենք հաշվարկում և վճարում աշխատողի Ֆիզ. արձակուրդը, եթե նա արձակուրդում է գտնվում, այսինքն նախորդ 12 ամսիներին որևէ եկամուտ չի ստացել…ո՞րն եմ վերցնում միջին աշխատավարձը…և ընդհանրապես, ո՞նց եմ հաշվարկում և վճարում, նախապես շնորհակալ եմ….

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Էդիկ

Բարև հարգելի Արտյոմ: Կփորձեմ լիարժեք պատասխանել Ձեր հարցին: Ձեր հարցից կարելի է ենթադրել, որ աշխատակիցը գտնվում է չվճարվող արձակուրդում:
Հարցի պատասխանը կարելի է գտնել`

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 571-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ (ԵԿԱՄՏԻ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

“Եթե ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող եռամսյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը սույն կարգի 1-ին կետով***** սահմանված որևէ եկամուտ չի ունեցել, ապա, որպես միջին ամսական աշխատավարձ (եկամուտ), հիմք է ընդունվում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:”

-*****- Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 8-ի N 352 որոշման
Ց Ա Ն Կ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ)

Հարգանքներով`
Էդիկ Սաիլյան
“ԻԷՆԷՍ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ” ՍՊԸ
http://www.ens.am

Արտյոմ

Հառգելի Էդիկ շնորհակալ եմ պատասխանի համար…կարող ես ասել ինչպես հաշվեմ միջին օրականը`30.4ով թե այս նոր փոփոպություններից հետո 21ով…