Աշխատաժամանակի հետ կապված

Էմի.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ ասեք՝ ատամնաբուժարանում կարո՞ղ եմ բժիշկ գրանցել օրը 2, բուժքույր՝ 1 ժամ աշխատաժամանակով, և այդ դեպքում ինչքա՞ն աշխատավարձով։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Էմի
Էմի
4 տարի առաջ

Խնդրում եմ ասեք՝ ԱՁ ստոմկլինիկայում տնօրենը որպես աշխատող գրանցվու՞մ է։ Բժիշկները և բուժքույրները շաբաթը ամենաքիչը քանի՞ ժամ և ինչքա՞ն ամսական աշխատավարձով (կեղտոտ, հաշվի առնել դրոշմանիշի վճար և հարկեր) պետք է գրանցել, ինչ պայմանագրով՝ աշխատանքային, թե՝ քաղաքացիական: Եթե տնօրենը գրանցվում է, աշխատողի սոցվճար վճարվու՞մ է։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ
Ի պատասխան  Էմի

Այո, գրանցվում է որպես աշխատող, մինիմալ ժամաքանակի սահմանափակում չկա։ Պայմանագրի ձևը ինքներդ ընտրեք։ Եթե տնօրենը սոց վճարող է, ապա պարտադիր վճարում է, կապ չունի պայմանագրի տեսակը։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Էմի

Այո, ԱՁ ստոմկլինիկայում տնօրենը որպես աշխատող գրանցվում է, ոչ թե հենց ԱՁ-ն այլ անձ,ով տնօրեն է ձևակերպվում: Դրույքաչափով վճարվող աշխատավարձերը պետք է կազմեն ոչ պակաս 93289 դրամ։ 

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Այո, կարող եք, միայն պետք նվազագույն աշխատավարձի չափը չխախտեք, դրա համար գրանցեք ժամավճարով։
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ օրենքի
Հոդված 2. Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ) 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)
680 դրամ:

Tigran
Tigran
4 տարի առաջ

Այո, վարձատրությունը ժամավճարով պետք է կատարեք, օրենքով սահմանված չափերից ոչ պակաս՝ վերածելով հաշվարկային չափերի: