Աշխատանքի էական պայմանների փոփոխություն

Էմմա․

Բարև ձեզ, հարգելի խմբակիցներ։ Մի էսպիսի հարց ունեմ. եթե Գործատուն որոշում է փոփոխել աշխատանքի էական պայմանները՝ նորմալ աշխատաժամանակից տեղափոխել ոչ լրիվ և, համապատասխանաբար, նվազեցնել աշխատավարձը: Պարտադի՞ր է ծանուցման մեջ նշել պատճառների մասին, թե՞ կարող ենք ուղղակի հղում տալ ՀՀ ԱՕ-ի 105-րդ և 115-րդ հոդվածի համապատասխան կետերը և վերջ: Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

և ծանուցման մեջ նշեք պատճառների մասին,և հղումները տվեք՝ ՀՀ ԱՕ-ի 105-րդ և 115-րդ հոդվածի համապատասխան կետերին, 

Knarik
Knarik
1 տարի առաջ

Պետք է պատճառաբանել, քանի որ փոխում եք աշխատանքի էական պայմանները:

Լիանա
Լիանա
2 ամիս առաջ

Բարև ձեզ հարգելի խմբակիցներ, իսկ եթե աշխատակիցը ցանկանում է իր 1 դրույքաչափը փոխվի 0,5-ի, այդ դեպքում իր դիմումի համաձայն տալիս ենք միայն հրաման, թե՞  համաձայնագիր էլ է պետք:
Շնորհակալություն:

Մարիաննա
Մարիաննա
2 ամիս առաջ
Ի պատասխան  Լիանա

Բարև Ձեզ: Անհրաժեշտ է կնքել համաձայնագիր, որը կազմելու է աշխատանքային պայմանագրի անբաժանելի մասը, և նշել կատարվող փոփոխությունները:

Լիանա
Լիանա
1 ամիս առաջ

Բարև Ձեզ հարգելի խմբակիցներ.
Հարցս հետևյալն է.
Եթե հնոցապաններին սեզոնային աշխատանքի ենք ընդունում, ազատելուց հետո ձմեռային սեզոնին արդյոք պետք է նորից աշխատանքային պայմանագիր կնքել (եթե հնոցապանները նույնն են և չեն փոխվում):