Աշխատանքի վարձատրություն հեռավար եղանակով աշխատելու դեպքում

Ալինա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ եթե արտակարգ իրավիճակի այս պայմաններում աշխատողը իր աշխատանքն իրականացնում է տնից՝ ժամային նույն գրաֆիկով և լարվածությամբ, ապա նա պե՞տք է վարձատրվի ամբողջական աշխատավարձով, թե՞ ոչ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Դիանա Ավդալյան
Դիանա Ավդալյան
6 տարի առաջ

Իհարկե ամբողջությամբ, եթե գործը չի տուժել, ապա ի՞նչ տարբերություն, թե որտեղից է իրականացվել:

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Ըստ ԱՕ Հոդված 187.1. Հատուկ դեպքերում աշխատանքի վարձատրությունը՝
3. Սույն օրենսգրքի 106.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում աշխատողի աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է:
Իսկ ըստ հոդված 106.1. Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում աշխատանքային պարտականությունների ժամանակավոր կատարումը հեռավար եղանակով՝
1. Հեռավար եղանակով իրականացվող աշխատանքը տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում ոչ աշխատանքի վայրից իրականացվող աշխատանքն է, այն դեպքում, երբ այդ դեպքերով պայմանավորված հնարավոր չէ ապահովել աշխատանքի վայրում այդ աշխատանքների իրականացումը:

Hayarpi
Hayarpi
6 տարի առաջ

Ոչ միայն լիարժեք, այլև չոր հաշվով մի փոքր ավել, քանի որ աշխատողը ոչ միայն լիովին օգտագործում է իր էներգիան, այլև իր էլեկտրաէներգիան, ինչու չէ նաև կոմունալ հարմարությունները և այլն, որի համար մինչ այս իրավիճակը վճարում էր գործատուն:

Tigran
Tigran
6 տարի առաջ

Նման դեպքում բնականաբար աշխատանքի վարձատրությունը պետք է կատարվի ամբողջությամբ:

marieta
marieta
6 տարի առաջ

Աշխատանքի վարձատրությունը կատարվում է ամբողջությամբ, աշխատողս այդպես աշխատում է և վարձատրվում 100 %։