24/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Վիկտորյա
Վիկտորյա
14 տարի առաջ

Հարգելի Գայանե,
ոչ մի խնդիր կամ դժվար բան չկա, ոչ մի տեղից չեք ազատվում:
Հիմնական աշխատավայրում` համալսարանում դիմում եք գրում, որպեսզի աշխատանքը այնտեղ դառնա համատեղությամբ: Դիմումից հետո կստորագրեք համաձայնագիր կամ հրաման: Նոր աշխատավայրում կնքում եք հիմնական աշխատանքային պայմանագիր: Աշխատանքային գրքույկը համալսարանից վերցնում եք և տալիս եք հիմնական գործատուին, ինչպես և պահանջում է օրենքը:
Ազատվել ոչ մի կազմակերպությունից պետք չի:

Ռիտա
Ռիտա
14 տարի առաջ

Վիկտորիա, իսկ այդ դեպքում աշատանքային գրքույկում ի՞նչ է գրվում:

Շուշան
Շուշան
14 տարի առաջ
Ի պատասխան  Ռիտա

Գիտեք, ես նման դեպքի հանդիպել եմ: Մեզ մոտ աշխատակցի համար աշխատանքը հիմնականն էր, բայց երբ ցանկացավ համատեղել` այսինքն ցանկացավ մի այլ տեղ անցնել հիմնական աշխատանքի, իսկ մեզ մոտ համատեղել, այնտեղ աշխատողին ասել էին, որ պիտի ազատվի հիմնական աշխատանքից, գա մեզ մոտ, ընդունենք հիմնական աշխատանքի, հետո նորից դուք ձեզ մոտ ընդունեք` այսինքն աշխատանքային գրքույկում ես պիտի ազատեի աշխատողին և նորից ընդունեի, իհարկե արդեն աշխատողի ցանկությամբ, որովհետև համատեղությամբ աշխատանքը աշխ. գրքույկում նշվում է աշխատողի ցանկությամբ:
Ինձ համար նույնպես այս հարցը բաց մնաց: