Աշխատողը աշխատանքի է հաճախել ընդամենը 15 օր

Arayik.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Աշխատողը աշխատանքի է հաճախել ընդամենը 15 օր և աշխատանքից ազատվել: Պայմանագրով՝ նորմալ դրույք 5 օրյա աշխատանքային շաբաթով: Ինչպե՞ս հաշվարկել և վճարել վերջնահաշվարկ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

Կարող եք վերջնահաշվարկ չանել:

Ալլա

ԱՕ Հոդված 170. Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը
1.1. Սույն օրենսգրքի 100-րդ կամ 101-րդ հոդվածով սահմանված ժամկետներով կնքված, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատած աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարում է դրամական հատուցում` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:
2. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Ձեր դեպքում՝ իրեն հասնում է 15 օրվա համար հաստիքի 0,83 մասը և 15 օրվա աշխատավարձը, հարկելուց հետո։

Arayik

Հարգելիներս, իսկ ճի՞շտ կլինի, որպես միջին ամսական աշխատավարձ վերցնել պայմանագրով նշված աշխատավարձը և բաժանել 21-ի միջին օրական աշխատավարձը ստանալու համար:

Ալլա

Իսկ հետո՞:

Tigran

Խորհուրդ կտամ դրույքաչափով սահմանված աշխատավարձը բաժանել 21-ի և վճարել 15 օրվա համար, եթե այդ օրերը երկու հաջորդող ամիսներին են ընկնում, իսկ արձակուրդայինի մասին այս դեպքում խոսք լինելն անիմաստ է:

Աննա

Եթե մեկ ամբողջական աշխատանքային ամիս չի լրացել` կարող եք վերջնահաշվարկ չկատարել: