Աշխատողը շաբաթական աշխատում է 24 ժամ

Լիլիթ.

Եթե աշխատողի շաբաթական աշխատաժամանակը 24 ժամ է, որքա՞ն պետք է լինի աշխատավարձը ըստ օրենքի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գոհար

1 ժամը պետք մաքուր առանց հարկերի 406 դրամից ցածր չլինի, այսինքն՝ կեղտոտով 545 դրամ, դրոշմանիշայինն էլ գործատուի վրա:

Մանյա

Կես դրույքով՝ 34 000 դրամ:

Լիլիթ

Նվազագույն ժամավճարից ոչ ցածր։

ԼԻԼԻԹ

34 000-ի դեպքում 1 ժամվան հասանելիք աշխատավարձը 406 դրամից պակաս է ստացվում:

Tigran

Պետք է վճարեք ժամավճարով, ու ինչ բնույթի աշխատանք է, դրանով է որոշվում, թե շաբաթվա մեջ քանի օր է աշխատում, որ հստակ որոշելի լինի շաբաթական աշխատաժամանակը:

Ալլա

Չմոռանաք նաև, որ շաբաթական 48 ժամը չպետք է գերազանցեք, այսինքն՝ մեկ օր աշխատում է, երեք օր հանգստանում։

Մարիաննա

Եթե ժամային 600 դրամով հաշվենք, ապա 58 000 դրամը (կեղտոտ) բավական է:

Իլյազն

Հարցը անորոշ է ձևակերպված, բայց փորձեմ պատասխանել.
Եթե սահմանված է աշխատաժամանակի կրճատ տևողություն, ապա աշխատավարձը պետք է պակաս չլինի ՀՀ նվազագույն ամսական՝ 68 000 դրամ կամ նվազագույն ժամային 680 դրամից, իսկ եթե ոչ լրիվ աշխատաժամանակ է սահմանված, ապա ժամավճարը պետք է պակաս չլինի ՀՀ նվազագույն ժամային՝ 406 դրամից:

Վահե

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 68000 դրամ:

(1-ին հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-221-Ն, 28.11.06 ՀՕ-200-Ն, 05.11.07 ՀՕ-252-Ն, 27.11.08 ՀՕ-200-Ն, 16.11.10 ՀՕ-164-Ն, 13.11.12 ՀՕ-200-Ն, 20.06.13 ՀՕ-61-Ն, 12.12.13 ՀՕ-187-Ն, 01.12.14 ՀՕ-205-Ն, 19.11.19 ՀՕ-223-Ն)

Հոդված 2. Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել`

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամ.

3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ: Հոդված 4. Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները: