28/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Gevs
Gevs
6 տարի առաջ

Որպես կանոն Դուք գործատուի հետ պետք է ունենաք աշխ. պայմանագիր, որով հստակեցված է Ձեր իրավունքները և պարտականությունները: Հետևաբար, դա բարդ ընթացակարգ է և պետք է հիմնավորեն ազատման հիմքերը: Ձեզ պարտավոր են վճարել արձակման նպաստ և վերջնահաշվարկ ազատման դեպքում: Թեժ գիծ 114:

Tigran
Tigran
6 տարի առաջ

Ձեզ վերջնահաշվարկ հասնում է, եթե բացի արձակուրդայինից նաև աշխատած օրերի գումար էլ ունեք ստանալու կամ հնարավոր արձակման նպաստ:

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Պետք է հստակ նշեն Ձեր ազատման հիմքերը, պետք է նախօրոք Ձեզ ծանուցեին համապատասխան ԱՕ հոդվածների համաձայն: Կան պայմանագրի լուծման հոդվածներ, որոնց դեպքում վճարվում է արձակման նպաստ, իսկ վերջնահաշվարկ վճարվում է բոլոր դեպքերում։ Դուք կարող եք բողոքարկել և պաշտպանել Ձեր իրավունքները, թող ներկայացնեն հոդվածները, որոնց համաձայն Ձեզ ազատում են։

Աննա
Աննա
6 տարի առաջ

Վերջնահաշվարկը ոչ մի կապ չունի ազատման հետ անկախ ամեն ինչից, թե որ տարբերակով կազատվեք աշխատանքից: Եթե հաստիքի կրճատման տարբերակով է լինելու, ապա նաև արձակման նպաստ կարող եք պահանջել:

Anushik
Anushik
6 տարի առաջ

Աշխատանքի պայմանների փոփոխման, ԳՈՐԾԱՏՈՒԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով: