Ապրանքների առաքում

Նելլի.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ կասե՞ք, եթե կազմակերպությունը զբաղվում է ապրանքների առաքմամբ (օրինակ՝ դեղատնից վերցնում է ապրանքը, առաքում է հաճախորդին) ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել։

Կանխավ շնորհակալ եմ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

եթե կա գործակալության պայմանագիր,ապա ԱԱՀ-ի

Գայանե
Գայանե
3 տարի առաջ

ԱԱՀ դաշտում

Արթուր
Արթուր
3 տարի առաջ

Եթե խոսքը գնում է միայն առաքման ծառայության մասին, այսինքն՝ Ձեր կազմակերպությունը չի գնում տվյալ դեղը, և վաճառողը դեղատունն է, իսկ գնորդը՝ ում որ առաքվում է ապրանքը, ապա տվյալ դեպքում կստացվի, որ Ձեր կազմակերպությունը առաքման ծառայություն է մատուցում դեղատանը, և ես այստեղ չեմ տեսնում որևէ արգելք, ինչու չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող։