Ավտոմեքենայի ներմուծում և արտահանում ՌԴ

Արտյոմ․

Հարգելի հաշվապահներ,

Հարցս հետևյալն է․ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ դաշտում։ Ուզում է ներմուծել մարդատար մեքենա և անհատույց տրամադրել, արտահանել ՌԴ-ում գոծող իր դուստր ընկերությանը։ Կօգնե՞ք հասկանալ ընթացակարգը և առաջացող հարկային պարտավորությունները։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

դա կդիտվի ապրանքի արտահանում, շահութահարկով կհարվեք, եթե ԱԱՀով էլ չհարկվեք

Արտյոմ

Շնորհակալ եմ

Արմեն

Բարև Ձեզ: Եթե անհատույց տրամադրել ասելով նկատի ունեք նվեր տալը, կարծում եմ կարևոր է, թե դուստր ձեռնարկությունը առանձին իրավաբանական անձ է թե ոչ: Եթե մասնաճյուղի կարգավիճակով է, ապա մորից դուստրին գույք հանձնելը ճի նշանակում սեփականության իրավունքի փոփոխություն, հետևաբար կարծում եմ, որ հարկեր չեն առաջանա օտարման մասով:
Իսկ եթե անհատույց տրամադրել ասելով նկատի ունեք անհատույց օգտագործման իրավունքով տրամադրումը, ապա կարծում եմ, որ եթե նույնիսկ առանձին իավաբանական անձ լինի, շահութահարկ չի առաջանա, բայց նաև դրա հետ կապված ծախսերը չեն նվազեցվի: Որպես անհատույց մատուցված ծառայություն ԱԱՀ-ի խնդիր կարող է առաջ գալ, բայց պետք է ուսումնասիրել որպես ծառայության արտահանում կորող է ԱԱՀ-ն լինել զրոյական դրույքաչափով: