27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Կարեն
Կարեն
15 տարի առաջ

Հարգելի Արսեն, նման բան չկա: Մեքենան ներմուծելիս և ֆիզ. անձինք, և իրավաբանական անձինք վճարում են ԱԱՀ: Ավելին, եթե կազմակերպությունը ներմուծել է մարդատար մեքենա, վճարել է դրա համար ԱԱՀ, այդ ԱԱՀ չի կարող հաշվանցել, եթե մեքենան ներմուծվել է կազմակերպության կարիքների համար:

ԱԱՀ մասին ՀՀ օրենք,
Հոդված 26. Սույն օրենքի 23 հոդվածում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները (այդ թվում նաև` սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված` ներմուծման պահին վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները) հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն`

5)ոչ իրացման նպատակով ձեռք բերված (ներմուծված) մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Նշված գումարները ենթակա են վերաձևակերպման և սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվանցման` այդ ավտոմեքենաների հետագա իրացման պահին դրանց մնացորդային արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով հաշվարկված ԱԱՀ-ի գումարի չափով: