Ավտոպահեստամասերի վաճառք

Սուրեն․

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն զբաղվել է այլ գործունեությամբ, որից հետո դադարել է գործունեություն իրականացնել 2023 թվականին: Այժմ ցանկանում է զբաղվել ավտոպահեստամասերի վաճառքով: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս պետք է գործունեության տեսակը փոխվի և ի՞նչ տնտեսական գործունեության տեսակ պետք է նշվի։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Nova Accounting հաշվապահական գրասենյակ
Nova Accounting հաշվապահական գրասենյակ
7 ամիս առաջ

Բարև Ձեզ։ Պետք է հանձնեք գործունեության վերսկսման դիմում, իսկ դասակարգիչը կարող եք ընտրել G 45.31.0 Ավտոմեքենաների մասերի և պարագաների մեծածախ առևտուր կամ G 45.32.0 Ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտուր։

Չմոռանաք նաև հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում (եթե բավարարում եք պայմաններին և ցանկանում եք աշխատել շրջանառության հարկի դաշտում), կամ ԱԱՀ վճարող համարվելու դիմում (եթե ցանկանում եք աշխատել ընդհանուր հարկման դաշտում)։

Մանրամասների համար կարող եք զանգահարել 091 57 43 48

Tigran
Tigran
7 ամիս առաջ

կարող եք նորից հաշվառվել, ու արդեն զբաղվել ավտոպահեստամասերի վաճառքով, ՀԴՄ պետք է ունենաք, շրջհարկի հայտարարություն պետք է ներկայացնեք վերսկսելուց 20 օրվա ընթացքում, ՀԴՄ ն գրանցեք,