Ավտոտեխսպասարկման կետ

Վահագն.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ինձ մի հարցի պատասխան է հետաքրքիր. եթե ավտոտեխսպասարկման կետը վաճառում է նաև ապրանք, օրինակ՝ մեքենայի սպասարկման հետ միասին կատարում է յուղի փոխարինում՝ սպասարկման կետից վաճառվող յուղով կամ ընթացքային մասերի փոխարինում, որոնց վաճառքը կատարվում է սպասարկման կետում։ Սպասարկման կետը աշխատում է միկրոյի դաշտում և գտնվում է մարզում՝ Երևան քաղաքից դուրս։ Հիմա հարց. այլ կազմակերպության մեքենաների սպասարկման համար պե՞տք է դուրս գրվի հաշիվ վավերագիր, ես պե՞տք է դուրս գրեմ 1 հաշիվ վավերագիր ծառայությունների մատուցման և 1 հաշիվ վավերագրի ապրանքի վաճառքի համար, թե՞ այս դեպքում դուրս է գրվում է 1 հաշիվ վավերագիր, և նաև միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողը գիտեմ որ չի կարող դուրս գրել ապրանքի վաճաքի համար հաշիվ վավերագիր, իսկ սպասարկման համար կարող է։ Ինչպե՞ս վարվել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

 Այլ կազմակերպության մեքենաների սպասարկման համար՝ այո, պետք է դուրս գրվի հաշիվ վավերագիր։
Ես պե՞տք է դուրս գրեմ 1 հաշիվ վավերագիր ծառայությունների մատուցման և 1 հաշիվ վավերագրի ապրանքի վաճառքի համար, թե՞ այս դեպքում դուրս է գրվում է 1 հաշիվ վավերագիր։ Դուրս է գրվում 1 հաշիվ վավերագիր,
և նաև միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողը կարող է դուրս գրել ապրանքի վաճաքի համար հաշիվ վավերագիր, սպասարկման համար ևս կարող է։

Վահագն

Բայց իմ դեպքում, չեմ կարո՞ղ չէ դուրս գրել հաշիվ վավերագիր ապրանքի վաճառքի համար, քանի որ աշխատում եմ միկրոյի դաշտում, միայն կարող եմ դուրս գրել ծառայության մատուցմա՞ն համար։

Tigran

Կարող եք ապրանքի հաշիվ վավերագիր, դրանից հետո մյուս տարի միկրոյով չեք աշխատի։