27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

ՀՕ 61-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր՝
2. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծման դեպքում, եթե Օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի, մաքսատուրքի, իսկ Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում՝ նաև Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը:
ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում մաքսային արժեքի, մաքսատուրքի, ակցիզային հարկի հանրագումարը:
ՀՕ 78-րդ հոդվածի 5-րդ մաս՝
5. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը (եթե ԵՏՄ միասնական օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ)՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ:
ԱԱՀ-ն 20 տոկոս է:

Էդիկ
Էդիկ
6 տարի առաջ

Եթե չեմ սխալվում, նաև հնարավորություն կա ինվոյսի արժեքով մաքսազերծելու:

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ
Ի պատասխան  Էդիկ

Այո, կա, եթե պահանջվող փաստաթղթերը կան։