27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Աննա
Աննա
12 տարի առաջ

Բարև Ձեզ, հարգելի Շողեր:
Ամենամյա արձակուրդի օրերը աշխատակիցը վաստակել է ինչպես փաստացի աշխատած ամիսների, այնպես էլ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար:

Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա արձակուրդային գումարը հաշվելիս,
աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:

Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում:

Եթե վերոնշյալ որևէ պատճառով տասներկու ամիսները չեն ձևավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով: (ՀՀ ԱՕ 195-րդ հոդված):

Այսինքն, աշխատողի հղիության և ծննդաբերության ամիսները չեն ներառվում միջին աշխատավարձի հաշվարկում: