Արդյո՞ք գործունեությունը հանրային սնունդ է

Տիգրան․

Բարև Ձեզ, այսպիսի մի հարց ունեմ։ Եթե ԱՁ-ն տանը պատրաստում է բուրգեր, սենդվիչ, ֆրի և այլ նմանատիպ սնունդ և վաճառում է միայն Գլովոյի միջոցով՝ այսինքն պատվերը ստանում է, և Գլովոյի առաքիչը գալիս է և տանում սնունդը գնորդին, հետն էլ կարող է պատվիրեն Ֆանտա, Կոկա-կոլա և այլ ըմպելիք։ Սպասարկման սրահ չունի և տեղում գնորդը սնունդ չի առնում իրենից։ Հիմա այդ գործունեությունը հանրային սնունդ է, թե՞ արտադրություն և հյութերի մասով առևտուր։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այդ գործունեությունը հանրային սնունդ է, հյութերի մասը դրան չի խանգարում,

Տիգրան

Տիգրան ջան, հարցս նրանում է որ ԱՁ-ն իր տանն է պատրաստում և առաքում է։ Եվ քանի դեռ տարածքը հասարակական չի հանրային սննդի կազմակերպման թույտվություն թաղապետարանը չի տալիս։ Տվյալ պարագայում կարող եմ շրջհարկի հաշվետվության մեջ որպես հանրային սննդի ոլորտի կազմակերպություն հանդես գամ, թ՞ե պետք է արտադրություն ցույց տամ։

Տիգրան

Այստեղ ոչ թե հյութերի վաճառքի խնդիր է, այլ հանրային սնունդ է, թե՞ արտադրություն։

Tigran

հանրային սնունդ է 

Tigran

կարող եք շրջհարկի հաշվետվության մեջ որպես հանրային սննդի ոլորտի կազմակերպություն հանդես գալ 

Տիգրան

Շնորհակալ եմ

Արմեն

56
Հանրային սննդի կազմակերպում
 
Այս հատվածը ներառում է անմիջական տեղում սպառման համար պատրաստի կերակրատեսակների, ինչպես նաև կերակրատեսակների հետ մատուցվող խմիչքների վաճառքը և սպասարկումը ռեստորաններում, սրճարաններում, այդ թվում ինքնասպասարկման կամ պատրաստված սննդի դուրս տանելու հնարավորությամբ, վաճառասեղանի կանգնակի մոտ, նստելատեղերով կամ առանց նստելատեղերի: Որոշիչ գործոնն է պատրաստի սննդի մատուցումը տեղում անմիջական սպառման համար, այլ ոչ թե սպասարկման հարմարավետությունը: Այստեղ չի ներառվում անմիջական կամ տեղում սպառման համար չնախատեսված պատրաստի սննդի արտադրությունը, ինչպես նաև սննդամթերքի մշակումը (տես 10 հատվածը «Սննդամթերքի արտադրություն» և 11 հատվածը «Խմիչքների արտադրություն»), ինչպես նաև պատրաստի սննդի կամ մշակված սննդամթերքի իրացումը առևտրի կետերի միջոցով (տես բաժին G «Մեծածախ և մանրածախ առևտուր»): 56.1
Ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի ծառայություններ
56.10
Ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի ծառայություններ
 
Այս դասը ներառում է պատրաստի սննդով հաճախորդներին ապահովումն, անկախ այն բանից պատրաստի սննդի մատուցումը ուղեկցվում է համապատասխան սպասարկման ծառայություններով, թե կատարվում է ինքնասպասարկման եղանակով: Սնունդը պետք է պատրաստվի և իրացվի հաճախորդների կողմից նույն տեղում (կետում) սպառելու կամ դուրս տանելու կամ առաքման (այդ թվում՝ այլ մատակարարների կողմից) հնարավորությամբ: Այս դասում ներառվում է նաև հաճախորդների կողմից անմիջապես օգտվելու համար նախատեսված շարժիչային կամ ոչ շարժիչային տրանսպորտային միջոցներից կերակուրների պատրաստումն ու սպասարկումը:

Տիգրան

Շնորհակալություն

Nerses

Այո, հանրային սնունդ է։

Նաիրա

Եթե տնտեսավարողը կոնկրետ հասցեում իրականացնում է իրացման համար պատրաստի սննդամթերքի կամ (և) կիսաֆաբրիկատների պատրաստման (ստեղծման) գործունեություն առանց տեղում սպառման հնարավորության, այսինքն գործունեության վայրում չունի սպասարկման սրահ կամ (և) պատրաստված սննդամթերքը տեղում մանրածախ իրացնելու կամ (և) սպառելու հնարավորություն, ապա այն համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874 հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» հանդիսանում է սննդամթերքի արտադրություն և դասվում է է G բաժնի 10 «Սննդամթերքի արտադրություն» հատվածում

Տիգրան

Շնորհակալություն