Արդյո՞ք կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն

Աննա.

Բարև ձեզ: Բենզինի գնման ֆակտուրայում նշված գումարից կարելի՞ է հաշվանցել ԱԱՀ-ն անկախ այն բանից, որ բենզինի ֆակտուրաներում ԱԱՀ-ն առանձին չի նշվում: Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Միհրան
Միհրան
15 տարի առաջ

2011թ-ի հունվարի 1-ից արդեն ոչ:

AAA
AAA
15 տարի առաջ

ՀՀ ՊԵԿ պաշտոնական պարզաբանում, կետ 8.
2011թ. հունվարի 1-ից հետո բենզինի գծով ձեռքբերումների մասով ԱԱՀ վճարողները ավելացված արժեքի հարկի գումարների հաշվանցումներ կարող են կատարել միայն հարկային հաշվի առկայության դեպքում:
Խորհուրդ կտամ ուշադիր կարդալ ողջ պարզաբանումը:

Հայկ
Հայկ
15 տարի առաջ

Հիմա արդեն եթե ԱԱՀ առանձին տողով չի նշվում, չեք հաշվանցում:

Anna
Anna
15 տարի առաջ

Բենզինի ֆակտուրաներում ԱԱՀ-ն առանձին չի նշվում, բայց գրված է հաստատագրված վճար: Այդ դեպքում ես պիտի՞ հաշվանցեմ, թե՞ ոչ:

Վիկա
Վիկա
15 տարի առաջ

Այս տարվա հունվարից արդեն բենզինը հաշիվ-ապրանքագրով վաճառելու դեպքում պարտադիր պետք է նշվի ԱԱՀ, սակայն ՀԴՄ կտրոնի վրա պարտադիր չէ ԱԱՀ նշված լինի: