Արդյո՞ք խախտում է համարվում

Նանուլ.

Խնդրում եմ պատասխանեք ….. Եթե մի հիմնարկ աշխատում է 10-18-ը ,13-14-ը ընդմիջում է, և աշխատում է երկուշաբթիից-շաբաթ , 48 աշխատանքային ժամը չի գերազանցում և ունի 3 աշխատող` տնօրենի հետ միասին, արդյոք դա աշխատանքային օրենսգրքի խախտում է համարվում:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 մեկնաբանություն
Albert
Albert
15 տարի առաջ

Բարև, Նանուլ։ Այո, համաձայն ԱՕ-ի 146 հոդվածի,ըստ որի, շաբաթ օրը աշխատողին աշխատանքի ներգրավելուց, առավելագույն ժամանակը, որի ընթացքում աշխատողը կարող է գտնվել աշխատանքի վայրում, չպետք է գերազանցի 4 ժամը։

Վիկտորյա
Վիկտորյա
15 տարի առաջ

Հարգելի Նանուլ, 48 ժամ աշխատանքային ռեժիմ իրավունք ունեն պահել միայն որոշ ոլորտի կազմակերպություններ, որոնց ցանկը բերվում է ԱՕ 139 հոդվածում, մնացած բոլոր կազմակերպությունների համար գործում է 40-ժամյա աշխատանքային շաբաթ: Նշեմ նաև, որ օգոստոսի 7-ից ՀՀ աշխատողները անցել են 5-օրյա աշխատանքային շաբաթի /բացի հանրակրթական դպրոցներից/, այսինքն կազմակերպությունները կարող են աշխատել 7 օր, սակայն յուրաքանչյուր աշխատող պետք է աշխատի մաքսիմում 5 օր շաբաթվա կտրվածքով /ընդ որում 2 հանգստյան օրերը պետք է հաջորդեն միմյանց/:
Ձեր նշած տարբերակը այժմ արդեն համարվում է ԱՕ խախտում: 😉

Նանուլ
Նանուլ
15 տարի առաջ

Իսկ եթե փոխարինող չկա այդ դեպքում ինչպես վարվենք:

Albert
Albert
15 տարի առաջ

Նանուլ, անփոխարինելի մարդ չկա։ Ուղղակի պետք է գտնել։

Վիկտորյա
Վիկտորյա
15 տարի առաջ

Օրենքի փոփոխությունները արվել են նաև նրա համար, որպիսի գործատուները նոր աշխատողներ ընդունեն աշխատանքի:

Նանուլ
Նանուլ
15 տարի առաջ

Բայց կազմակերպությունը նորաբաց է և այդքան եկամուտ չունի ,որ իրեն թույլ տա շատ աշխատողներ պահել, և հետո այդ աշխատողները հասցնում են կատարել իրենց աշխատանքը: Խնդրում եմ , եթե կարելի է ավելի հստակ պատասխան տաք իմ հարցին դա շատ կարևոր է:

ԼԼ
ԼԼ
15 տարի առաջ

Նանուլ պետք է ընտրեք կամ պատասխանատվության պետք է ենթարկվեք, կամ ընդունեք մեկին, որոշումը Ձերն է:

Վիկտորյա
Վիկտորյա
15 տարի առաջ

Նանուլ գրեք ձեր էլ. հասցեն կփորձենք մի բան մտածել 😉

Նանուլ
Նանուլ
15 տարի առաջ

Ինչ հասցե?

Նանուլ
Նանուլ
15 տարի առաջ

syuzanna01 շնիկ yandex.ru

Արթուր
Արթուր
15 տարի առաջ

Հարգելի Albert,
Խնդրում եմ գրեք և մեկնաբանեք ԱՕ 146-րդ հոդվածը:
Նախապես շնորհակալություն:

Ժաննա
Ժաննա
15 տարի առաջ

Այո Արթուր, ինձ համար էլ շատ հետաքրքիր կլինի Ալբերտի մեկնաբանությունը, քանի որ վերը գրված մեկնաբանությունը առավել քան հետաքրքիր էր: