Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Նախ ի՞նչ հիմքով եք ազատում, միգուցե նախազգուշացման կարիք կա, ինչպես նաև՝ եթե ազատելու լինեք, պետք է ազատեք արձակուրդին հաջորդող օրվանից:

Լիլ
Լիլ
5 տարի առաջ

Հոդված 114.

Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը.
1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`
1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի.
2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում:

Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ

Բարև Ձեզ: Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում: Կարող եք սպասել աշխատակցի՝ արձակուրդից վերադառնալուն, և եթե ունեք համապատասխան հիմքերը, ազատել նրան:

Էլինա
Էլինա
5 տարի առաջ

Եթե գործատուի նախաձեռնությամբ է, ու ի՞նչ հիմքով, պարտադիր պետք է ծանուցում ուղարկեք աշխատողին և արձակուրդից հետո նոր լուծեք աշխատանքային պայմանագիրը:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Պետք է արձակուրդից վերադառնա այդ դեպքում իրավունք ունեք ազատել:

Sofya
Sofya
5 տարի առաջ

Ինքն իր կամքով է ազատվում, կարո՞ղ եմ այսպես – նույն օրը վերադառնա արձակուրդից, նույն օրն էլ ազատվի, էդ դեպքում հավելյալ 1 օրվա աշխատավարձ էլ պիտի տա՞մ բացի վերջնահաշվարկը։

Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ
Ի պատասխան  Sofya

Եթե իր կամքով է ազատվում, ապա թող դիմումը գրի իր արձակուրդի ավարտի հաջորդ օրվանով, այսինքն՝ արձակուրդը կավարտվի, և հաջորդ օրը կազատվի, կվճարեք միայն վերջնահաշվարկ:

իրինա
իրինա
5 տարի առաջ

Ոչ: Արձակուրդի լրանալու հաջորդ օրը, գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը, ոչ մի հավելյալ օրվա համար վճարում չի արվում, տրվում է վերջնահաշվարկ:

Sofya
Sofya
5 տարի առաջ

Շնորհակալություն: