Արձակուրդի տրամադրման կարգը

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ` ամենամյա արձակուրդ տրամադրելու փաստաթղթաշրջանառության հերթական քայլերը և վճարման կարգը։ Օրինակ՝ գործատուն կարո՞ղ է աշխատակցին տրամադրել արձակուրդային դիմում լրացնելու իրավունք, աշխատակցի կողմից ստորագրվի, բայց գործատուն վերցնելով այդ դիմումը պատռի, աշխատակցին հաստատի, որ կարող է դիմումի համաձայն գնալ հերթական արձակուրդի, բայց 3 կամ 5 օր հետո գրավոր ծանուցի, որ աշխատակիցը հեռացված է աշխատանքից համաձայն ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով պայմանավորված։ Աշխատակիցը կարո՞ղ է պահանջել հրամանագրքի գրանցամատյանում նշված գրառումները, որի հիման վրա պահանջել արձակուրդային վճար։ Ինչպե՞ս է կարգավորվում գործատուն փաստաթղթաշրջանառությունը, ո՞ր օրենքի համաձայն։ Եվ, ո՞ր օրենքով է կարգավորվում հրամանագրքի վարման կանոնները։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Այն ինչ դուք նշում եք դուրս է օրենքից և մարդու իրավունքների շրջանակներից, և ընդհանրապես ցանկացած փաստաթուղթ պետք է կազմվի 2 նույն օրինակից, երկկողմանի համաձայնությամբ, մեկ հատ տրամադրվի աշխատողին, մյուսը մնում է գործատուի մոտ:

Ալլա

Արձակուրդի տրամադրման կարգը սահմանվում է Աշխատանքային օրենսգրքով։
Հոդված 217.Գործատուի պարտականությունները
Գործատուն պարտավոր է`

3) սահմանված կարգով աշխատողին տրամադրել վճարվող և չվճարվող արձակուրդը.

Tigran

1 Ամենամյա արձակուրդ տրամադրելու փաստաթղթաշրջանառության հերթական քայլերը և վճարման կարգը։ Եթե կազմակերպությունում վարվում է արձակուրդների գրաֆիկ,ապա արձակուրդը տրամադրվում է ըստ գրաֆիկի,լրիվ կամ մասերով,ոչ պակաս 10 աշխ.օր՝աշխատողի դիմումի հիման վրա: Վճարումը ըստ օրենքի արձակուրդի օրվանից 3 օր առաջ: Սա իհարկե տեսականորեն ըստ ԱՕ-ի հոդվածների,հրամանագիրք վարում են արդեն կամավոր,պարտադիր չէ սկսած 2017-ից: 2 Նկարագրված իրավիճակը հուշում է կամայականության դրսևորման մասին ու ինչ որ խնդիրների կամ հանգամանքների առկայության մասին, ռուսերեն բառով վալյունտարիզմ: Սա ավելի շատ իրավական խնդիր է, կապված է նաև թե ինչ ոլորտի մասին է պետական թե մասնավոր: Դեռևս կա մի տեսչական մարմին որ տեսականորեն պետք է արձագանքի նման խնդիրներին, որը կոչվում է աշխատանքի ու առողջապահական տեսչական մարմին,որը այսօր նման խնդիրներով զբաղվելու փոխարեն, քանի որ աշխ.խնդիրները ավելի լուրջ են,քան երբևէ,զբաղված են առավելապես տրանսպորտում ալկոգել գտնելու ու դիմակ չդրած անձ գտնելու հարցով: Մնում է մեկ էլ դատական համակարգը,որտեղ հայցերը քննվում են երկար: