Ա/Ձ եկամուտների տնօրինում

Վլադ.

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Շնորհակալ կլինեմ, եթե խորհուրդ տաք ԱՁ-ի եկամուտների տնօրինելու հետ կապված։ ԱՁ-ն աշխատում է շրջհարկով, ծառայություններ է մատուցում, աշխատող չունի։ Ստացված մուտքերի տնօրինման վրա կա՞ն արդյոք սահմանափակումներ։ ԱՁ-ն իրավունք ունի՞ այդ մուտքերը ծախսել ինչպես ցանկանա (բանկից կանխիկացում, քարտով առևտուր, փոխանցում իր անձնական հաշվին, և այլն), թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա կցանկանաի հասկանալ՝ ի՞նչ հիմքերով։ Կարդալով օրենսդրությունը և հարցնելով ինձ ծանոթ հաշվապահներին, իրար հակասող տարբեր խորհուրդներ եմ լսում․․․

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

Ստացված մուտքերի տնօրինման վրա սահմանափակումները ձեր հարկային,վարկային,գնումների գծով առկաներն են որպես ԱՁ-ի պարտավորություններ, իրավունք ունեք այդ մուտքերը ծախսել փոխանցելով անձնական հաշվին,  

Վլադ
Վլադ
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ պատասխանի համար։ Պարտավորությունների առումով հասկանալի է, իսկ կանխիկացման միջոցով կամ ԱՁ-ի բիզնես քարտով իրավունք ունե՞մ։ Խոսքս վերաբերվում է անձնական ծախսերին այդ միջոցներով։

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Վլադ

ոչ, փոխանցեք ձեր անձնական հաշվին,նոր ծախսեք,դա էմ գրել,

Վլադ
Վլադ
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Կներեք, իսկ արգելքի հիմքը ո՞րն է։

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Վլադ

անկանխիկի օրենքը

Վլադ
Վլադ
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այսինքն՝ կանխիկացումը դիտվում է որպես “գործա՞րք”։ Բացի դրանից, անկանխիկ քարտով առևտրի հարցը / արգելքը բաց մնած, դա չի հակասում չէ այդ օրենքին:

Վլադ
Վլադ
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իմ պատկերացմամբ հաշվառման խնդի՞րն է այստեղ։ Եվ եթե արդեն որոշակի գումար այդպես օգտագործվել է (կանխիկացում եվ քարտով առեվտուր), հետագա խնդիրներից խուսափելու համար, եթե դա մուտք արվի հետ հաշվին, բավարա՞ր կլինի։