Ծրագրում առաջացած սխալ

Լևոն. 

Բարև ձեզ: Եթե այսպիսի պատուհան է բացում՝ ինչպե՞ս վարվեմ. 5242″ հաշիվը նշված է պասիվային, բայց մնացորդը 31/07/21 օրվա սկզբում դեբետային է:

Հ․գ սկսնակ եմ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Պետք չի խառնվել, այո այդ Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է բյուջեի նկատմամբ առաջացած կարճաժամկետ պարտավորությունների գումարը, իսկ դեբետում՝ այդ պարտավորությունների մարումը, ինչպես նաև անուղղակի հարկերի գծով հաշվանցվող գումարները: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է բյուջեին ունեցած կրեդիտորական պարտքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Դեբետային մնացորդի առաջացման դեպքում այն ձևակերպվում է որպես բյուջեի գծով դեբիտորական պարտք:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Ինձ թվում է, որ ձեր մոտ 5242 հաշիվը ակտիվա-պասիվային է, դրա համար այդպիսի գրություն է բերում, այդ հաշիվը պետք է լինի պասիվային։

Անահիտ
Անահիտ
4 տարի առաջ

Նախ, հաշվային պլանում 5242-ը դարձրեք պասիվային, իսկ ավել վճարած գումարը տեղափոխեք 2252 հաշիվ՝ դտ-ան պարտք եկ-յին հարկի գծով

Ներսես
Ներսես
4 տարի առաջ

Այո,համաձայն եմ Անահիտի հետ 5242 հաշիվը պասիվային է, ավել վճարած գումարը արտացոլեք 2252 հաշվում