Բանկային հաշիվ ԱՁ համար

Դիանա․

Բարև ձեզ։ ԱՁ-ն ծառայություն է մատուցում և աշխատում է շրջհարկով, դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր: Հարցս հետևյալն է. ԱՁ-ն պե՞տք է ունենա բանկային հաշիվ։ Շնորհակալ եմ նախապես։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Պարտադիր չէ, սակայն եթե հասույթի մի մասը փոխանցումներով է նախատեսում ստանալ, ապա արժի որ ունենա:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Եթե ծառայությունները մատուցում եք բնակչությանը կանխիկ , ապա պետք է ունենաք ՀԴՄ, եթե ծառայությունները մատուցում եք իրավաբանական անձանց և դուրս եք գրում հաշիվ-վավերագրեր, ապա ճիշտ կլինի գործեք անկանխիկ և ունենաք բանկային հաշիվ։

Nerses
Nerses
4 տարի առաջ

ԱՁ-ով բացված բանկային հաշիվը ցանկալի է:

Karine
Karine
4 տարի առաջ

Երբ հաշվարկային փաստաթղթեր եք դուրս գրում, ապա կլինեն նաև փոխանցումներ, որոնց համար բանկային հաշիվ է պետք։ Իսկ եթե աշխատում եք կանխիկով, ապա՝ ՀԴՄ կամ պետք է գրանցեք դրամարկղի գրքում։

Արփենյա
Արփենյա
4 տարի առաջ

Ցանկալի է բանկային հաշիվ բացելը, քանի որ կանխիկի դեպքում հնարավոր է գերազանցեք սահմանված միանվագ 300 000 դրամի և ամսական 3 000 000 դրամի շեմերը:

Դիանա
Դիանա
4 տարի առաջ

Շնորհակալ եմ բոլորիդ:

Աա Աա
Աա Աա
8 ամիս առաջ

Բարև ձեզ,խնդրում եմ ասեք ինչպես ենք ԱՁ ին բանկային հաշիվ կցում ՞