Գիշերային աշխատաժամանակ

Հայկուհի.

Բարև Ձեզ։ Ընկերներ հարցս հետևյալն է՝ ունենք երկու հերթապահ-մեխանիկներ (վերելակների մասնագետներ), որոնց պայմանագրում աշխատանքային ժամերը նշված են 18։00-09։00-ն, աշխատանքը օրը մեջ, աշխատավարձն էլ ըստ հաստիքացուցակի՝ 97 000 դրամ։ Սակայն յուրաքանչյուր ամիս տաբելում նրանց համար հաշվակվում է 8 ժամ՝ ամեն օր, առանց հաշվի առնելու գիշերային աշխատաժամանակը։ Ինչպե՞ս կարգավորեմ խնդիրը՝ ըստ օրենքի, աշխատաժամանակի (գիշերային) և տաբելի հետ կապված։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը:
Գիշերային է համարվում գիշերային ժամանակի ընթացքում կատարված աշխատանքը:Եթե տաբելով կամ փաստացի կատարած աշխատանքի թեկուզ մեկ ժամը համընկնում է նշված ժամերի հետ,ապա այդ ժամերի համար պետք է վճարեք որպես գիշերային աշխատած ժամերին կատարված աշխատանք: Պետք է վճարեք հավելում գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով: 

Ալլա

Անպայման պետք է գիշերային հավելում հաշվարկեք, բացի դրանից ստացվում է, որ ձեր հերթափոխով աշխատողները ամսական աշխատում են15օր*/15ժամ-1 ժամ ընդմիջում/=210 ժամ, որը օրենքի համաձայն կարող է պարունակել արտաժամ ևս։

Հայկուհի

Այսինքն՝ եթե ես տաբելում կգրեմ 15ժամ, օրը մեջ, ճիշտ կլինի՞։

Անահիտ

Այո, տաբելում օրը մեջ պետք է գրեք 15 ժամ* օրինակ՝ 15օր /նայած ամիս/ և գիշերային ժամ սյունակում պետք է գրեք՝ 15*8=120 ժամ : Վերջինս պետք է հաշվեք հիմնական հաստիքին գումարած գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով

Մարիաննա

Բարև Ձեզ։ Եթե ցանկանում եք ուղղել նախորդ ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարները, ապա պետք է վճարեք աշխատողներին գիշերային աշխատանքի համար հավելումները և ներկայացնեք եկամտային հարկի ճշգրտված հաշվարկ՝ ներառելով այդ հավելումները։ Նշեմ, որ հարկերի փոփոխություն կլինի այդ դեպքում։
Հիշեցնեմ նաև, որ եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք՝ վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:
Ինչ վերաբերում է տաբելին, ապա այնտեղ պետք է նշեք աշխատողի աշխատած բոլոր ժամերը՝ առանձնացնելով գիշերային աշխատանքի ժամերը։