Գործարքից առաջացած ԱԱՀ

Սերգեյ․

Բարև ձեզ։ Գյուղ մթերքներ արտադրող կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, բայց ազատված է իր սեփական արտադրանքի համար ԱԱՀ վճարելուց, ցանկանում է գնել սերմացու և վաճառել բարեգործական կազմակերպությանը: Նշված գործարքից ԱԱՀ առաջանու՞մ է։ Եթե ոչ, ապա հարկային օրենսգքրի ո՞ր հոդվածով է ազատվում։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Նշված գործարքից ԱԱՀ կառաջանա, եթե գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցեք։

Սերգեյ
Սերգեյ
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

115 միլիոնի շեմը անցած տարի ենք գերազանցել , այս տարի ավտոմատ արդեն ԱԱՀ-ի դաշտում ենք , բայց սեփական արտադրանքի իրացումից ԱԱՀ չենք վճարում։ Ինձ հետաքրքիր է հենց նշված առքուվաճառքից ԱԱՀ կառաջանա՞։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Սերգեյ

Հենց նշված առքուվաճառքից ԱԱՀ այս պահին չի առաջանա,սակայն եթե տարվա ընթացքում 115 միլիոն դրամի շեմը գերազանցեք, գերազանցող մասի հաշվով կառաջանա։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

ՀՕ Հոդված 64.Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները
2. ԱԱՀ-ից ազատվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետևյալ գործարքներն ու գործառնությունները.
10) օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական, բարեգործական, կրոնական կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների ներմուծումը, ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը՝ մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական բնույթի, ինչպես նաև սույն կետի համաձայն, ԱԱՀ-ից ազատվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների շրջանակները որոշում է Կառավարության լիազոր մարմինը.