Գործարքի տեսակը հաշիվ վավերագրում

Տաթև․

Բարև ձեզ, հարգելիներս։ Հարցս հետևյալն է. եթե ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիրը ՍՊԸ-ն գրում է ֆիզիկական անձին (ՍՊԸ-ն գործում է շրջանառության հարկի դաշտում), գործարքի տեսակը դաշտում ի՞նչ ենք նշում։ Շնորհակալ կլինեմ արձագանքի համար։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

«Հարկման հատուկ համակարգ»,

Տաթև
Տաթև
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ.
Կներեք ևս մեկ հարց.
հիմա հաշիվ պետք է գրենք ՍՊԸ-ի , որը ԱԱՀ վճարող է , էս դեպքում ո՞րը ընտրենք, թերի է ընտրության հնարավորությունը

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Տաթև

թերի չի, այդքանն է,ձերը «Հարկման հատուկ համակարգ» ն է, միկրոն ու շրջհարկը դրանք Հարկման հատուկ համակարգեր են,

Տաթև
Տաթև
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

բարի, անչափ շնորհակալ եմ,
սխալ էի հասկացել, ես էլ կարծում էի դիմացի կողմը որ հարկման դաշտում լինի , դա պետք էր նշել

Գայանե
Գայանե
1 տարի առաջ

դիմացի կողմի հարկման համակարգը հնարավոր է նաև չիմանաք՝ այդ սյունակում պահանջվում է գրել հաշիվ դուրս գրողի հարկման համակարգը

A.
A.
1 տարի առաջ

Քանի որ նշել եք, որ աշխատում եք շրջանառության հարկի համակարգում, որը հարկման հատուկ համակարգ է, պետք է ընտրեք “Հարկման հատուկ համակարգ”։

Nerses
Nerses
1 տարի առաջ

Նույնը ինչ իրավաբանական անձի դեպքում

Gayane
Gayane
1 տարի առաջ

Պետք է ընտրել այն ինչ իրավաբանական անձի դեպքում ։