Գործուղում ՀՀ տարածքում

Անի.

Խնդրում եմ ուղղություն տալ. 1. եթե աշխատակիցներին գործուղում ենք Շիրակի մարզ, բայց նույն օրը հետ են գալիս, հաշվետվություն գրու՞մ են, եթե միայն օրապահիկն է: Ի՞նչ է անհրաժեշտ գործուղում ձևակերպելու համար: 2. Գործուղվել են 2 աշխատակից ՀՀ Տավուշի մարզ, Իջևան, աշխատանքների կատարման համար, սակայն մնացել են այնտեղ գիշերելու: Հյուրանոցից հաշիվ են դուրս գրել էլեկտրոնային: Ինչպե՞ս վարվել գործուղման հաշվետվության հետ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Պետք է ուղղորդվեք ՀՕ Հոդված 117.Գործուղման ծախսերը և 29 դեկտեմբերի 2005 թվականի N 2335-Ն ՀՀ կառավարության որոշումով։
Ամեն դեպքում պետք է լինի հրաման և գործուղման վկայականներ, երկու կողմից կնքված, հետո կազմվում է հաշվետվություն։

Tigran

1. Եթե աշխատակիցներին գործուղում ենք Շիրակի մարզ, բայց նույն օրը հետ են գալիս, հաշվետվություն գրու՞մ են, եթե միայն օրապահիկն է: Ի՞նչ է անհրաժեշտ գործուղում ձևակերպելու համար:Հաշվետվություն պետք է գրեն այն մասին թե ինչ են արել, ճանապարհածախս+օրապահիկ պետք է վճարեք:Պետք է կազմեք գործուղման հրաման և գործուղման վկայական տաք, 
2. Գործուղվել են 2 աշխատակից ՀՀ Տավուշի մարզ, Իջևան, աշխատանքների կատարման համար, սակայն մնացել են այնտեղ գիշերելու: Հյուրանոցից հաշիվ են դուրս գրել էլեկտրոնային: Ինչպե՞ս վարվել գործուղման հաշվետվության հետ:
Նայեք՝ ՀՀ կառավարության N 2335-Ն որոշումը։

Անի

Հարգելի՛ Տիգրան, ինձ կարո՞ղ եք գործուղման հաշվետվության ձև ուղարկել էլեկտրոնային հասցեով, ի՞նչ և ինչպե՞ս պետք է լրացվի աշխատողի կողմից:
ani_santrosyan շնիկ yahoo.com

Tigran

Գործուղման հաշվետվությունը պետք է լրացնել մոտավոր այսպես, սա արտաքին գործուղման հաշվետվության տարրերն են, խմբագրեք դարձրեք ներքինի համար.

 1.

Անունը, ազգանունը 2.

Զբաղեցրած պաշտոնը 3.

Գործուղման վայրը և ժամկետները 4.Հրավիրող կողմը 5.Գործուղման նպատակը (աշխատանքային ո՞ր խնդրի լուծման համար էր նախատեսված գործուղումը) 6.

Քննարկված թեմաները 7.

Հանդիպումները, ելույթները, բարձրացված կամ քննարկված հարցերը 8.

Հանդիպման կամ հավաքի ժամանակ ընդունված որոշումները, պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը 9.Առաջարկությունները, դրանց ընթացք տալու վերաբերյալ առաջարկները՝ եղանակը, ձևը, ժամկետները, պատասխանատուները, ակնկալվող արդյունքները 10.

Գործուղվողը 11.

Ստորագրությունը, ամսաթիվը