27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Անահիտ
Անահիտ
5 տարի առաջ

Նախապես հրաման եք տալիս. աշխատակիցը մեկնում է այս ինչ վայրը, այսքան օրով, այս նպատակով, այս հեռավորության վրա: Հեռավորությունից և մեքենայի վառելիքի ծախսից կախված դուրս եք գրում վառելիքը: Գործուղման ծախսը՝ ըստ գործող օրենքի, հեռավորությունից կախված:

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Վկայականը կնքվում է միայն ձեր կողմից, եթե չկա դիմացի կողմը։ Հրամանը և վկայականը կազմվում է մինչև գործուղումը, իսկ հաշվետվությունը գործուղումից ետ գալուց երեք օրվա ընթացքում, դիզ վառելիքի ծախսը միայն սկզբնական փաստաթղթի առկայության դեպքում է ձևակերպվում։

Tigran
Tigran
5 տարի առաջ

Վառելիքի ծախսը պետք է ձևակերպել որպես ծախս: Մնացած հարցերի համար նայեք համապատասխան որոշման կարգում՝ 29,12,2005 2335-Ն որոշումը:

Մարինե
Մարինե
5 տարի առաջ

Գործուղման համար տրվում է հրաման, գործուղման վկայական, վճարվում է առհաշիվ գումար, տվյալ մեքենայի համար գրվում է երթուղային թերթ, իսկ վերադառնալուց հետո գործուղման մեջ գտնվող աշխատակիցը հաշվապահություն է ներկայացնում ՙՙԱռհաշիվ գումարի հաշվետվություն,,: Վառելիքի ծախսի համար գրվում է հաշվետվություն ըստ նորմաների, հաշվետվությունը կարելի է գրել երթուղային թերթում՝ համապատասխան մասնագետի կողմից (Ինժեներ….)