Գործունեությունը վերսկսելու համար

Վիկա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել հարկային մարմին կազմակերպության անորոշ ժամկետով դադարեցված գործունեությունը վերսկսելու համար: Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Անահիտ Հ.
Անահիտ Հ.
15 տարի առաջ

Գրեք` ինչ գործունեություն է:

Վահե
Վահե
15 տարի առաջ

Հարգելի Վիկա, գործունեությունը վերսկսելու համար ընդամենը դիմում է տրվում համապատասխան հաշվառման վայրի հարկային տեսչություն: Կամ կարող ես նունիսկ դա էլ չներկաըացնել, համապատասխան հաշվետվություններ ներկայացնելիս, դա համարվում է սկսած գործունեությունը, բայց այս տարբերակը իր մեջ ռիսկ է պարունակում…

Արծրուն
Արծրուն
15 տարի առաջ

Հարգելիներս, Վիկան անպայման պետք է գնա իրենց տարածքային ՀՏ և դիմում ներկայացնի գործունեության վերսկսման մասին, նաև կազմակերպության տնօրենի, բանկային հ/հ-ի վերաբերյալ` եթե առկա են փոփոխություններ, կամ ավելացումներ:
Ինձ կարող եք դիմել, եթե կան հարցեր 094 304 904

Արման
Արման
15 տարի առաջ

Պետք է դիմում ներկայացնել տարածքային հարկային տեսչություն գործունեության վերսկսման վերաբերյալ: