Գումարի ստացում PAYONEER համակարգով

Maya.

Բարև բոլորին, ունեմ ձեր օգնության կարիքը։ Բացել եմ ԱՁ, աշխատում եմ freelance, գործատուին ուղարկում եմ invoice, ԱՄՆ-ից գումարը փոխանցում է USD-ով ԱՁ հաշվի վրա։ Հարցս հետևյալն է․

Ինչպե՞ս կարելի է bank transfer-ի փոխարեն գումարը ստանալ PAYONEER – ով (ստանալու, կանխիկացնելու ձևը գիտեմ, հետաքրքիր է ձևակերպելու նրբությունները)։ Ունեցե՞լ եք նման փորձ։ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։ Շատ շնորհակալ կլինեմ ինֆոի համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

գումարը PAYONEER–ով ստանալու համար պետք է դիմեք ինեկո բանկ, նրանք այդ համակարգի հետ աշխատում են,

Maya

Տիգրան,
Շատ շնորհակալ եմ պատասխանի համար։
Տեղյակ եմ, որ ինեկոն աշխատում է PAYONEER համակարգի հետ։
Ինձ հետաքրքրում է, թե ինչպես կարող եմ PAYONEER account-ին փոխանցաց և իմ ինեկո հաշվին փոխանցած գումարը ձևակերպել, որպեսզի կարողանամ ԱՁ-ի շրջհարկը վճարել։
եթե իմ ֆիզ․անձի հաշվին PAYONEER-ից գումար է փոխանցվում, ում պետք է invoice դուրս գրել և ինչ տվյալներ նշել։

Tigran

1 ինչպես կարող եմ PAYONEER account-ին փոխանցաց և իմ ինեկո հաշվին փոխանցած գումարը ձևակերպել, որպեսզի կարողանամ ԱՁ-ի շրջհարկը վճարել։ դա պետք է դիտարկել հասույթ, սակայն նկատի առեք որ փոխանակման ժամանակ որոշ գումարի կորուստ կլինի,

2 եթե իմ ֆիզ․անձի հաշվին PAYONEER-ից գումար է փոխանցվում, ում պետք է invoice դուրս գրել և ինչ տվյալներ նշել։
եթե ծառայություն եք մատուցել որպես ֆիզ.անձ, ապա, ինվոյսը պատվիրատու կամ ում ծառայություն է մատուցվել նրան է գրվում,

Maya

շնորհակալ եմ։

վերջին հարցս․
եթե ծառայության դիմաց PAYONEER-ին գումար է փոխանցվում և ես այն փոխանցում եմ իմ ԱՁ-ի հաշվեհամարին, ինվոյսի մեջ պետք է նշել իմ ԱՁ-ի հաշվեհամարը թե payoneer-i account-ը?

Tigran

կարող եք 2-ն էլ նշել

Maya

շատ շնորհակալ եմ օգնության համար։