Գույքահարկի վերաբերյալ

Սամվել.

Մեքենան արտադրվել է 1990թ-ին, ունի 75 ձիաուժ հզորություն, առ այսօր չի շահագործվել և գույքահարկ չի վճարվել: Խնդրում եմ մեկնաբանել և հավաստի տեղեկություն տալ, թե ինչպես հաշվարկենք, թե ինչքան գույքահարկ է կազմում: Մեքենան հաշվառված է Նոր-Խարբերդ շրջանում, և նրանց հաշվարկով կազմել է 110,980 դրամ: Բայց տեխզննություն չի անցել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ադելինա

Հարգելի Սամվել, նախ պետք է նշել` ձեր մեքենան բեռնատար է, թե մարդատար, քանի նստատեղ ունի: Համաձայն Գույքահարկի մասին ՀՀ օրենքի հոդված 7 մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար փոխադրամիջոցների համար 1-ից 120ձիաուժը հաշվում եք 100դրամով, 10 և ավել նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատարների համար 200դրամ, մինչև 3տարի վաղեմության դեպքում հաշվում քե 100 տոկոսով, 3 տարուց ավել վաղեմության դեպքում, յուր. տարի նվազում է 10 տոկոսով, բայց ոչ ավելի, քան 50տոկոս: 20տարի լրացած բեռնատարները գույքահարկով չեն հարկվում:
Հիմք է ընդունվում թողարկման տարեթիվը: Կարող են ձեր մեքենայի համար հաշվարկած լինել նաև տույժերը: