Հարկերի և վճարների նոր դրույքաչափեր

Սոնա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ որտեղի՞ց կարող եմ տեսնել 2022 թ-ի եկամտային հարկի և սոցիալական վճարի դրույքաչափերը, եթե աշխատավարձը բարձր է 500 000 դրամից և 1 մլն դրամից։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Եկամտային հարկը բոլորի համար սահմանվում է 21տոկոս, իսկ սոց վճարի դեպքում մինչև 500000 դրամ 4,5 տոկոս, 500000դրամից մինչև 1020000 դրամը 10 տոկոս։ Կարող եք առաջնորդվել ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ Օրենքով։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Եկամտային հարկը այս տարի ստանդարտ կամ համահարթ 21 տոկոս է, իսկ սոց. վճարը, եթե աշխատավարձը բարձր է 500 000 դրամից և 1 մլն դրամից՝ 500000-ից ավելի դրամ 10 տոկոսի և 27500 դրամի տարբերության չափով:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Լրացում, եթե աշխատավարձը բարձր է 500 000 դրամից` դրոշմանիշայինը 8500 է, և 1 մլն դրամից՝ 15 000 է։

Անի
Անի
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Կներեք` իսկ 1020000 դրամից բարձր աշխատավարձի դեպքում նախկինում սահմանված չափ կար` առավելագունը 69500դրամ։ Հիմա դա գործու՞մ է:

Սոնա
Սոնա
4 տարի առաջ
Ի պատասխան  Անի

Մինչև 500000 դր-ը 4․5%
500000-1020000-ը 10%-27500
1020000-ից բարձր աշխատավարփի դեպքում 74500 դրամ:

Ներսես
Ներսես
4 տարի առաջ