Դեկրետ գնալու վերաբերյալ

Հեղինե.

Բարև ձեզ: Գտնվում եմ հղիության 27 շաբաթում, այս պահին հիվանդ եմ և հիվանդության արձակուրդ եմ վերցրել, եթե տերմինը ճիշտ գիտեմ: Այսօր տեղեկացա, որ տնօրենս, առանց ինձ հետ անձամբ զրուցելու, առանց իմ կողմից դեկրետ գնալու հայտ ներկայացնելու, որոշել է, որ մայիսի հստակ օր ես աշխատանքս դադարում եմ: Հենց այդ օրը նոր լրանում է իմ 30 շաբաթական հղիությունը, և այդ օրվանից հետո նոր ես կարող եմ թուղթ վերցնել իմ հղիությունը վարող հաստատությունից գործատուին ներկայացնելու համար: Հարց. արդյո՞ք իրավունք ունեն նման կերպ ինձ “ուղարկելու” դեկրետ, թե՞ ես կարող եմ աշխատել այնքան, ինչքան ես կցանկանամ: Օրինակ՝ ամբողջ մայիս ամիսը: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մելինե

Հեղինե ջան, հիմա այդ հարցը ներքին կարգով է ավելի շատ լուծվում, ինչքան ես գիտեմ հենց 30 շաբաթականը լրացավ, պետք է դեկրետ գնալ։ Օրինակ՝ իմ դեպքում մեր հաշվապահը, տնօրենը ասեցին, որ իմ կամքն է, բժիշկը թուղթը որ օրով տա, այդ օրով կլարցնենք ու այդ ժամանակ բժիշկս ասաց, որ հիմա շատ հիմնարկների հաշվապահմեր, ստիպում են որ հեմց 30 շաբաթականով թուղթ բերեն, օրինակ՝ դպրոցներում։
Բայց ինձ մի հարց է հետաքրքրում, ձեր տնօրեն ինչպես է առանց բժշկի թղթի 30 շաբաթ հաշվում, բժիշկն է, որ գրում է հունիսի 1-ին է 30 շաբաթը լրանում։

Հեղինե

Անկեղծ ասած, չգիտեմ, գուցե համընկել է, բայց հենց այդ օրն եմ գնալու բժշկի հերթական ստուգման, ու էդ օրն են տալու այդ թուղթը, բայց ես իրանց դեռ չէի ասել դրա մասին։ Բայց մինչ ես ստուգվեմ, թուղթը վերցնեմ, իրենց ներկայացնեմ, իրենք էլ պրոցեսին ընթացք տան, ևս մի քանի օր է անցնելու, իրանք ինչի՞ հիման վրա էին կարող նման բան անել։ Առանց իմ թուղթ ներկայացնելու կարո՞ղ էին արդյոք:

Հեղինե

Ինձնից առաջ եղել է մի աղջիկ, ով գնացել է դեկրետ 8-րդ ամսում, այնուհետև մի փոքր էլ կես դրույք է աշխատել: Բացի այդ, առանց հիմք ինձ ինչու՞ են ուղարկում դեկրետ, երբ ես թուղթ չեմ ներկայացրել դեռ, երբ իրենք ժամկետներս չգիտեն, չեմ հասկանում: Անգամ չգիտեմ, նոր աշխատակից գտել են, թե ոչ:

Tigran

Կարդացի հարցը ու կից պատասխանները, նախ դեկրետ ձևակերպվում է բյուլետենի հիման վրա, որը տալու է բուժ. հաստատությունը, իսկ եթե ուզում են իրենց իմացած ժամկետում ուղարկեն, ուրեմն փոխարինող են արդեն գտել:

Հեղինե

Հասկանալի ա, թող գտնեն, ինձ մեկ է, բայց առանց իմ թուղթ ներկայացնելու, առանց հիմքի դա անելու իրավունք ունե՞ն, դա է հետաքրքիր: Եվ եթե խնդիր ծագի, աշխատանքից հեռացնել չեն կարող, չէ՞, թե մինչ դեկրետ, թե ընթացքում, եթե տեղյակ են, որ հղի եմ, ու լուրջ հիմքեր չկան ինձ գործից հեռացնելու:

Tigran

Այո, դեկրետ գնալու, մայրության նպաստը հաշվելու հիմքը դա բյուլետենի ներկայացումն է գործատուին, եթե գրանցված աշխատող եք, ըստ ԱՕ հ.114-ի
1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է` 1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, 2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում. 2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը:

Մարիաննա

Հարգելի Հեղինե, Դուք ներկայացրեք բժիշկի կողմից տրված անաշխատունակության թերթիկը, և օրենքով սահմանված կարգով գործատուն (հաշվապահը), եթե սխալ հաշվարկ է կատարել, ապա պետք է կատարի վերահաշվարկ: Նախ միայն դեկրետ ուղարկելով չի, Ձեզ պետք է վճարվի մայրության նպաստ, իսկ այդ գումարը փոխհատուցում է պետությունը Ձեր կազմակերպությանը, եթե վճարվելիք ամսվա եկամտային հարկը քիչ է, իսկ դրա համար թղթաբանություն է տարվում. կազմվում է տեղեկանք, դիմում, ներկայացվում է Ձեր անաշխատունակության թերթիկի պատճենը… այսինքն՝ առանց «վարդագույն թղթի» չեն կարող կատարել ճիշտ հաշվարկ և վճարել մայրության նպաստը: Բացի այդ Սոցապ սխալ հաշվարկ ներկայացնելու դեպքում մերժում են ստանում, այսինքն՝ եթե կազմակերպությունը մտադիր է Ձեզ վճարել մայրության նպաստը, ապա ի վերջո հաշվարկը ուղղելու է: Ինչ վերաբերում է աշխատանքից ազատելուն, ապա աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը:

Լիլ

Ֆիզ. արձակուրդ ուղարկում են բժշկի տված անաշխատունակության հիման վրա: