Դիվիդենդ

Հեղինե.

Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք՝ կազմակերպության միակ սեփականատերը տարվա մեջ ցանկացած ժամանակ դիվիդենդ ստանալու իրավունք ունի, թե՞ տարեկան մեկ անգամ։ Ինչպե՞ս է դա կազմակերպվում։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Օրենքի համաձայն պետք է վճարվի տարին մեկ անգամ, եթե առկա է շահույթ։

Nerses
Nerses
4 տարի առաջ

Տարին մեկ անգամ:

Գայանե
Գայանե
4 տարի առաջ

Իրավունք ունի ստանալու տարեկան մեկ անգամ՝ տարվա ավարտից հետո, համաձայն ժողովի արձանագրության։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Համաձայն ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Օրենքի Հոդված 24.Շահույթի բաշխումն ընկերության մասնակիցների միջև 
1. Ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև: Շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից:
2. Բաշխման ենթակա շահույթը բաշխվում է ընկերության մասնակիցների միջև` ըստ ընկերության կանոնադրական կապիտալում նրանց բաժնեմասերի չափերի:
3. Բանկերի մասնակիցների միջև շահույթի բաշխման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Շահույթը բաշխվում է շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: