Դրամաշնորհն ազատվա՞ծ է ԱԱՀ-ից

Դավիթ.

Բարև Ձեզ։ Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից և իր կանոնադրական նպատակների իրականցման համար ՀՀ պետական բյուջեից ստանում է դրամաշնորհ; Հարց. այդ դրամաշնորհն ազատվա՞ծ է ԱԱՀ-ից և, եթե այո կամ ոչ՝ ի՞նչ հիմքերով։ Շնորահակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

եթե այս պայմանին համապատասխանում է,ապա այո
սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը, եթե նշված ծրագրերն արժանացել են Կառավարության ձևավորած մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Սույն կետում նշված մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման կարգերը սահմանում է Կառավարությունը.

դավիթ
դավիթ
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բայց ես պայմանը վերաբերում է արտասահմանյան դրամաշնորհներին և մրցույթով , այլ ոչ թե մեզ, Մենք դրամաշնորհը ստանում ենք առանց մրցույթ,
և մեր կանոնադրական նպատակների համար։

դավիթ
դավիթ
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

 

Հոդված 62.

Ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները
 
7. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0 դրամ, իսկ իրական արժեքից էական ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ստացման ենթակա հատուցման գումարը` առանց ԱԱՀ-ի:

Իսկ ճիշտ կլինի դիտարկել այս հոդվածը։՞