Ե՞րբ աշխատողը կարող է օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից

Նվարդ․

Եթե աշխատողից առողջության ապահովագրավճարը պահված է, հաշվեհամարի առկայության դեպքում փոխանցումը կատարվում է ենթադրենք հունվարի 10-ին, ե՞րբ է աշխատողը համարվում համակարգում ապահովագրված անձ և կարող է դիմել անվճար բուժ զննության։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդված

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Tigran
Tigran
6 ամիս առաջ

այո կարող է դիմել անվճար բուժ զննության։քանի որ ում այն վերաբերում է, օրենքը գործում է 25.12.2025-ից,

3) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող և 2025 թվականի նոյեմբեր ամսվա համար 2025 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի ամսական (պարզեցված) հաշվարկներով յուրաքանչյուր գործատուից 200 001 Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի աշխատավարձ ունեցողների, որոնց համար սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա և դրան հաջորդող ամիսների աշխատավարձի վրա: Ընդ որում, սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող անձի մասով ապահովագրավճարները շարունակում են հաշվարկվել սույն օրենքով սահմանված կարգով՝ անկախ հաջորդող 12 ամսվա ընթացքում աշխատավարձի նվազեցումից.

Naira
Naira
21 օր առաջ

Արդյոք աշխատողը որը ունի ապահովագրություն կարող է օգտվել համընդհանուր ապահովագրությունից