28/10/2026

առողջության համընդհանուր ապահովագրություն

Անահիտ․

Բարև բոլորին։ Նման դեպք ունեցե՞լ եք։

Աշխատակիցը մինչև մարտի 31-ը աշխատել է այլ կազմակերպությունում և արդեն եղել է համընդհանուր ապահովագրավճար վճարող։ Ապրիլի 1-ից ընդունվել է մեզ մոտ՝ նույնպես 200 000 դրամը գերազանցող աշխատավարձով։ Ապրիլի համար հաշվարկել ու փոխանցել ենք 4 800 դրամ ապահովագրավճար, բայց ՊԵԿ-ում պարտավորություն չի առաջացել, գումարը մնացել է որպես գերավճար։

Այս դեպքում նոր գործատուն պետք է վճարի ապրիլի՞ց, թե՞ մայիսից։ Եթե մայիսից, ապա ապրիլի համար աշխատակիցը պե՞տք է ինքնուրույն վճարեր։ Առողջ․ամ-ից ասել են, որ ինքնուրույն վճարելու պարտավորություն չունի։ Ինչպե՞ս է կարգավորվում այս դեպքը։

Անուշ․

Բարև ձեզ, ես մի կազմակերպությունում գրանցված աշխատակից եմ, և ունեմ ԱՁ, ՏՏ-ում աշխատանք կատարող, որից նույնպես ստանում եմ եկամուտ։ Երկու արդեն իսկ վճարված առողջության ապահովագրություններ ունեմ։

ԱՁ-իս համար 129 600-ի վճարումը ճիշտ ժամանակին կատարել եմ և դիմում եմ ներկայացրել այդ գումարը ետ ստանալու համար, որքա՞ն ժամանակում է դիմումի պատասխանը գալիս։ Մոտ 2 ամիս առաջ դիմումը ներկայացրել եմ, դեռ ոչ մի պատասխան չեմ ստացել։

Նարե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե աշխատողի աշխատավարձը բարձր է եղել 500 000֏-ից, հիմա նվազում է և պակաս է դառնում 200 000֏-ից, ապա ապահովագրության գումա՞րն էլ է նվազում` 10 800-ից դառնալով 4 800֏։

Անուշ․

Բարև ձեզ, ես մի կազմակերպությունում գրանցված աշխատակից եմ, և ունեմ ԱՁ, ՏՏ-ում աշխատանք կատարող, որից նույնպես ստանում եմ եկամուտ։ Երկու արդեն իսկ վճարված առողջության ապահովագրություններ ունեմ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կարող եմ ինչ-որ կերպ խուսափել վճարելուց ԱՁ համար նախատեսված 129 600 դրամ ապահովագրավճարը: Եվ ո՞րն է վերջնաժամկետը և ի՞նչ տեղի կունենա, եթե մինչև վերջնաժամկետ ապահովագրավճարը չվճարվի։

Լիլիթ․

Բարև Ձեզ։ Ոչ ռեզիդենտ այն քաղաքացիները, որոնք ունեն կացության քարտ, համարվու՞մ են ապահովագրավճար վճարող։ Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի 11-րդ հոդվածում չգտա հարցիս պատասխանը, ո՞վ կարող է օգնել։

Արևիկ․

Բարև Ձեզ։

Պարտադիր սոցիալական ապահովության վճարի վերաբերյալ ունեմ հարցեր։ Այս վճարը նույնպե՞ս պետք է համարել ծախս հաշվետվությունների մեջ։ Եթե այո, ապա ո՞ր եռամսյակի մեջ պետք է ներարել 129 600 դրամ վճարը։ 240 և 241 ձևի հաշվետվությունների մեջ նշված գումարները նույնպե՞ս պետք է ներարվեն որպես ծախս։

Արամ․

Բարև ձեզ։ Ունեմ ԱՁ, գործում է 2025թ-ից ՏՏ ոլորտում։ 2026թ հունվար ամսին փոխանցել եմ պարտադիր բժկական ապահովագրության 129 600 դրամ գումարը, փետրվարի 20-ին հանձնել եմ տարեկան 240 և 244 հաշվետվությունները։ ԱՁ-ի 2025 թվականի եկամուտը գերազանցել է 2.4 մլն դրամը, սակայն մինչ այսօր բժշկական ապահովագրությունս ակտիվ չէ: Զանգել եմ Արմեդ, ասում են՝ հարկայինից պետք է տարեկան հաշվետվությունների հիման վրա իրենց տեղեկացնեն, նոր ապահովագրությունը ուժի մեջ մտնի։ Ո՞նց կարող եմ պարզել՝ ի՞նչն է խնդիրը, ի՞նչ պետք է էլ անեմ, կամ ի՞նչն եմ սխալ արել, որ չի ակտիվացել պարտադիր բժշկական ապահովագրությունը։ Շնորհակալ եմ։

Անուշ․

Հարգելի հաշվապահներ, ունեմ աշխատակից, ում Նոյեմբեր ամսվա ԱՎՈՒՄ-ը գերազանցել է 200 000 դրամը, դեկտեմբեր ամսվա հաշվարկված աշխատավարձից վճարվել է ապահովագրավճար, և դեկտեմբեր ամսին ներկայացրել է ՀԾ թերթիկ։ Արդյո՞ք գործատուի միջոցների հաշվին պետք է հունվար ամսվանից իրականացվի նրա ապահովագրավճարների վճարումը և մինչև ե՞րբ։ Կխնդրեմ արձագանքել։ Կանխավ շնորհակալ եմ։

Սևան․

Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ի 2025 թվականի համախառն եկամուտը չի գերազանցել 2 400 000 ՀՀ դրամը, իսկ 2026-ին այն շուտով կգերազանցի: Այս դեպքում ո՞ր պահից սկսած պետք է վճարել ապահովագրավճարը: Ներկայացված հաշվետվությունների հիման վրա համախառն եկամտի 2 400 000 ՀՀ դրամի շեմն անցնելու պահից, թե՞ հաջորդ տարվա հունվարի 1-ից: Եվ ապահովագրավճարը պետք է վճարվի միանգամից 129 600 դրամ, թե՞ կա վճարման վերջնաժամկետ կամ ամսական սահմանված վճար: Պատասխանելիս խնդրում եմ հղում անել օրենքի համապատասխան հոդվածին:

Լիլիթ․

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Աշխատակիցները աշխատում են գործավարձով և ամեն ամիս խիստ տարբեր աշխատավարձ են ստանում։ Եթե նոյեմբերի աշխատավարձը կազմել է 285 000, դեկտեմբերը 620 000, հունվարը 450 000, խնդրում եմ ասեք՝ ապահովագրավճարը և դրոշմանիշային վճարը որքա՞ն պետք է պահվի դեկտեմբեր և հունվար ամիսներին։ Կանխավ շնորհակալություն։

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ուղղորդել. Աշխատակիցն ունի հաշմանդամության կարգ, նրա համար գործատուն իր ֆինանսական միջոցներից, 2025թ. նոյեմբեր ամսում հաշվարկել և վճարել է ապահովագրավճար: Որտեղի՞ց պետք է վերցնել դիմումի ձևը և ու՞ր պետք է ուղարկվի դիմումը, որպեսզի վճարված ապահովագրավճարը հետ վերադարձվի գործատուին:

Էվա․

Բարև Ձեզ։ Հեռախոսների վերանորոգումը աշխատում է որպես ֆիզ․ անձ միկրոձեռնարկատիրության դաշտում։ Ի՞նչ հարկեր պետք է վճարի և արդյո՞ք ապահովագրության 129 600 դրամը պարտադիր պետք է վճարի։

Բելլա.

Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ աշխատողը եղել է ոստիկանության աշխատակից, որտեղ ծառայելուց հետո անցել է թոշակի։ Արդեն իսկ ստանում է անվճար բուժզննումներ և այլն։ Արդյո՞ք նրա համար էլ պետք է վճարվի 4 800 դրամ ապահովագրավճար, եթե նա ունի սոց․ փաթեթ։

Լաուրա.

Բարև Ձեզ, 2025 թ-ի համար ԱՁ-ի դրոշմանիշային վճարի սանդղակը փոխվե՞լ է: Օրինակ, եթե տարեկան շրջանառությունը 12 մլն ավել էր, վճարում էինք 120 000 դրամ, հիմա 2025թ-ի համար պետք է վճարենք այդքա՞ն և միաժամանակ ապահովագրության վճա՞ր 129 600 դրամ:

705
Created on By Accountant.am's avatarAccountant.am
Առողջության համապարփակ ապահովագրություն

Թեստ - Առողջության համընդհանուր ապահովագրություն (թեստ #42)

1 / 13

Ովքե՞ր են հանդիսանում պարտադիր ապահովագրավճար կատարող

2 / 13

Ո՞ր դեպքում են անհատ ձեռնարկատերերը 2026թ-ին համարվում պարտադիր ապահովագրավճար կատարող

3 / 13

Որքա՞ն ապահովագրավճար են վճարում 200 001-ից 500 000 դրամ աշխատավարձ ստացող վարձու աշխատողները

4 / 13

Եթե անձը 65 տարեկանից բարձր է և ստանում է 200 001 դրամից բարձր աշխատավարձ, որքա՞ն ապահովագրավճար է վճարում

5 / 13

Եթե որևէ ամսում վարձու աշխատողի աշխատավարձը գերազանցում է 200 001 դրամը՝

6 / 13

Եթե անձն աշխատում է համատեղությամբ 2 և ավելի վայրերում, և նրա աշխատավարձերը բոլոր վայրերում 200 001 դրամից ավելի են՝

7 / 13

Եթե անձը համարվում է ապահովագրավճար վճարող, սակայն ազատվում է աշխատանքից՝

8 / 13

Եթե վարձու աշխատողն ունի հաշմանդամության կարգ, և նրա ամսական աշխատավարձը 200 001-ից բարձր է՝

9 / 13

Որքա՞ն ապահովագրավճար են վճարում 500 001 դրամից բարձր աշխատավարձ ստացող վարձու աշխատողները

10 / 13

Եթե վարձու աշխատողի աշխատավարձը 200 001 դրամից բարձր է և որևէ ամսում նվազում է՝

11 / 13

Եթե անձն աշխատում է համատեղությամբ 2 և ավելի վայրերում, և նրա աշխատավարձերը բոլոր վայրերում մինչև 200 000 դրամ են՝

12 / 13

Եթե վարձու աշխատողն ունի առողջության ապահովագրություն մասնավոր ընկերությունում, և նրա աշխատավարձը 200 001 դրամից բարձր է՝

13 / 13

Կարո՞ղ է վարձու աշխատողը հրաժարվել ապահովագրությունից

0%

Արմենուհի․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ ՀԿ-ի աշխատակիցը դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2025թ նոյեմբերին ստացել է 200 000-ից ավելի աշխատավարձ։ Դեկտեմբերին դրամաշնորհային ծրագիրը ավարտվել է, և հունվարից աշխատակիցը ստանալու է նվազագույն աշխատավարձ։ Ապահովագրավճար հաշվարկվելու՞ է։ Սովորաբար ՀԿ-երի աշխատակիցները աշխատավարձ ստանում են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում և կոնկրետ ժամկետներում։

Վազգեն․

Ողջույն։ Մեկ հարց առողջության ապահովագրության վճարի հետ կապված։ Եթե հանդիսանում եմ և վարձու աշխատող, և ԱՁ, և գործատուն համապատասխան կարգով կատարում է առողջության ապահովագրության վճարումները, ԱՁ լինելով՝ ես նույնպե՞ս պետք է վճարեմ ապահովագրավճար։

Անի․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք լրացնել շահութահարկի հաշվետվությունը։ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում և զբաղվում է սանտեխնիկայի արտադրությամբ, շրջանառությունը առանց ԱԱՀ կազմում է 2 330 000 դրամ, չունի աշխատողներ, ունի ստացված հարկային հաշիվ 01․07․2026թ-ով (ԱԱՀ-ով 132 000 դրամ), իսկ 2025թ-ով ունի մեկ գնված ապրանք խանութից, որի ՀԴՄ-ում ներառվել է ՀՎՀՀ-ն, արժեքը 27 090 դրամ։ Խնդրում եմ ասեք՝ համախառն եկամուտ դաշտում ինչ թիվ պետք է լրացնել, և նվազեցումների մեջ կարո՞ղ եմ ներառել 2026թ-ին ստացված հաշվի տվյալները, և եթե ԱԱՀ-ով շրջանառությունը կազմել է 2 796 000 (առանց ԱԱՀ 2 330 000), արդյո՞ք պետք է վճարվի առողջապահության ապահովագրության տարեկան վճար։

Խնդրում եմ նշեք նաև՝ ի՞նչ տոկոսով է հաշվարկվում արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ի շահութահարկը։

Վազգեն․

Բարև Ձեզ։ Երկու հարց՝ կապված ապահովագրական վճարի հետ․

1) Եթե աշխատողի աշխատավարձը չի գերազանցում 200 000-ը, եկամտային հարկի, սոցվճարի և դրոշմանիշային վճարի հաշվարկները մնում են նույնը, ինչ նախկինում, ճի՞շտ է

2) Որտե՞ղ է ԱՁ-ն վճարում իր համար նախատեսված առողջության ապահովագրության վճարը։ Կանխավ շնորհակալություն։

Սուսաննա․

Բարև Ձեզ, եթե 2025թ-ին պարգևավճարի հիման վրա է դրույքը հասել և անցել 200 001 դրամը, սակայն 2026թ-ին ստանալու է 200 000 դրամից ցածր, ապա այս դեպքում է՞լ մեկանգամյայի համար պետք է դեկտեմբեր ամսից դառնար ապահովագրական վճար տվող և 2026թ-ին էլ մնար նույն կարգավիճակում։

Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել ապահովագրավճարների նվազեցման հետ կապված հետևյալը․

  • Եթե ԱՁ-ի շրջանառությունը գերազանցում է 2,4 մլն դրամ, արդյո՞ք դրոշմանիշային վճարի նվազեցումը գործում է, և տարեկան դրոշմանիշային վճարը դառնում է 12 000 դրամ
  • Եվ եթե ԱՁ-ն IT ոլորտում է գործում, արդյո՞ք կիրառվում է նույն կարգավորումը, թե՞ գործում է այլ մեխանիզմ։

Կանխավ շնորհակալություն։

Հակոբ․

Քանի որ որպես ֆիզիկական անձ արդեն ունեմ թե՛ պետական, թե՛ մասնավոր առողջապահական ապահովագրություն, խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք ԱՁ գործունեության դեպքում անհրաժեշտ է ունենալ առանձին առողջապահական ապահովագրություն, թե՞ առկա ապահովագրությունները բավարար են։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդված

Նվարդ․

Եթե աշխատողից առողջության ապահովագրավճարը պահված է, հաշվեհամարի առկայության դեպքում փոխանցումը կատարվում է ենթադրենք հունվարի 10-ին, ե՞րբ է աշխատողը համարվում համակարգում ապահովագրված անձ և կարող է դիմել անվճար բուժ զննության։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդված

Կարեն․

Եթե աշխատակիցը նոյեմբեր ամսվա համար ստացել է 600 000 դրամ (300 000 աշխատավարձ + 300 000 պարգևավճար), ապա ապահովագրավճարը որքա՞ն կլինի՝ 4 800, թե՞ 10 800։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդված