Եկամտային հարկ օրապահիկից

Կարեն․

Բարև Ձեզ։ Երբ աշխատակիցներին օրապահիկ է վճարում ՍՊԸ-ն, այդ վճարը եկամտային հարկով հարկվու՞մ է։ Եթե այո, եկամտային հաշվետվությունում ո՞ր տողում ենք նշում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Օրապահիկը չի հարկվում, եթե գտնվում է սահմանված նորմայի մեջ:

Nerses

Չի հարկվում

Tigran

օրապահիկ եկամտային հարկով չի հարկվում։

Գայանե

Չի հարկվում

Արմեն

Նորմաների սահմաններում, օրապահիկը չի հարկվում ՀՕ-ի 147 հոդվածի առաջին մասի 12-րդ կետ՝ 12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի), Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման դեպքում Օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափերը չգերազանցող գումարների սահմաններում աշխատանքային պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողների փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների: Իսկ նորմաներից ավել մասը հարկվում է 20 տոկոս դրույքաչափով և գումարը լրացվում է եկամտային հարկի հաշվարկի 1.8 սյունակում՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 30.12.2016թ. թիվ 300-Ն հրամանով հաստատված հրահանգի 5-րդ կետ՝ [1.8] սյունակում նշվում է (վարձու) աշխատողին վճարված [1.6] և [1.7] սյունակներում չընդգրկված և հարկման բազայի ամսական սանդղակի (այսուհետ՝ սանդղակ) դրույքաչափերով հարկվող այլ եկամուտները (այդ թվում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափը գերազանցող առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները, աշխատողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերից ավելի վճարված փոխհատուցման վճարները, աշխատողին վճարված օգնության գումարները),