Երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում արդյո՞ք կուտակվում են հերթական արձակուրդի օրեր

Վեներա․

Բարև Ձեզ, ես անցյալ տարի մարտ ամսից եղել եմ ֆիզ. արձակուրդի մեջ, վերադարձել եմ այս տարվա փետրվարին, իմ ֆիզ. արձակուրդի մեջ եղած ժամանակահատվածի համար հասանելիք հերթական արձակուրդ ունե՞մ ես։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

եթե անցած տարի չեք գնացել, դա այս տարի օգտագործեք,
Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.
2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը
ամբողջությամբ կամ մասամբ.
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.
5) հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքին վերադառնալու դեպքում.
6) օրինական գործադուլի ժամանակահատվածը.
7) օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ:

Վեներա
Վեներա
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ

Մարիաննա
Մարիաննա
1 տարի առաջ

Բարև Ձեզ: Հղիության և ծննդաբերության ժամանակահատվածում կուտակվում են արձակուրդի օրեր, իսկ երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում՝ ոչ:

Hayk
Hayk
1 տարի առաջ

Ոչ, երեխայի խնամքի արձակուրդի ժամանակահատվածի համար արձակուրդի օրեր չեն կուտակվում, սակայն հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար կուտակվում են: