Երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Էլլա.

Բարև ձեզ, խնդրում եմ, պատասխանեք իմ հարցին: Եթե ֆիզ. արձակուրդից վերադարձել եմ աշխատանքի, այդ դեպքում երեխայի խնամքի 18 000 դրամ նպաստը ստանալու իրավունք ունե՞մ, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
D.Arsen
D.Arsen
14 տարի առաջ

Ոչ, նպաստ չի տրվում ծնողի աշխատելու դեպքում:

Ella
Ella
14 տարի առաջ

Շնորհակալ եմ, Արսեն, ես նաև մի հարց ունեմ այդ 2 տարվա ընթացքում երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողին կազմակերպությունը կատարու՞մ է փոխանցում կամ կես աշխատավարձի վճարում:

D.Arsen
D.Arsen
14 տարի առաջ

Խնդրեմ, եթե ծնողը չի աշխատում, նպաստը վճարվում է տվյալ տարվա համար, իսկ հաջորդ տարի նորից ներկայասնում եք համապատասխան փաստաթղթեր: Աշխատելու դեպքում նպաստը ընդատվում է աշխատանքի ընդունվելուն հաջորդող ամսի 1-ից: Նման տարբերակի առնչություն չեմ ունեցել, բայց կախված է տվյալ գործատուի ցանկությունից:

Ella
Ella
14 տարի առաջ

Շնորհակալություն, Արսեն, դուք ինձ շատ օգնեցիք: