Ուսանողական արձակուրդ

Աննա․

Բարև Ձեզ: Ունենք աշխատող, որը ուսանող է։ Քանի որ սկսվում են քննությունները, նրան պետք է տրամադրենք ուսանողական արձակուրդ իր տեղեկանքի հիման վրա: Այս դեպքում պե՞տք է ուղարկել հարկային հայտ չվճարվող արձակուրդի վերաբերյալ, և տաբելում բացակա՞ է դրվելու, թե՞ չվճարվող արձակուրդ: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հարգելի Աննա, նա Ձեզ մոտ համարվում է աշխատակից: Նայեք ԱՕ վերջին փոփոխությունները։

Tigran

ԱՕ հ. 200
1. Հանրակրթական, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին տրամադրված ուսումնական արձակուրդի համար վճարում է գործատուն` յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով, եթե գործատուն աշխատողին գործուղել է սովորելու:
2. Ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախաձեռնությամբ հանրակրթական, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող աշխատողների ուսումնական արձակուրդի վճարման հարցը կարող է կարգավորվել կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ: