Բարև ձեզ։ Թրեյնինգ (ոչ մասնագիտական, անձնական հատկանիշների զարգացման, օրինակ հռետորական խոսքի զարգացման) իրականացնող ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել S96090 դասակարգչով: Հարկման դաշտը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրություն ընտրել, թե՞ շրջ. հարկով պետք է աշխատի:
այսինքն դասակարգիչը ուրիշ պետք է ընտրել? Ինչքան նայել եմ ավելի մոտ ոչինչ չկար
Արմեն
1 ամիս առաջ
85.59.9 Այլ կրթություն, չներառված ուրիշ խմբավորումներում Այս ենթադասը ներառում է՝ -կրոնական ուսուցումը -ջրային փրկարարների ուսուցումը -գոյատևման վարժանքների ուսուցումը –հռետորական արվեստի ուսուցումը -արագ ընթերցման ուսուցումը Բացառվում է` – մեծահասակներին գրագիտության ուսուցումը դպրոցական ծրագրով, տես 85.20 – հիմնական և միջնակարգ կրթություն, տես 85.31
Հարկման դաշտը այո կարող է միկրոձեռնարկատիրություն ընտրել, դասակարգիչը նորից նայեք ճշտեք:
այսինքն դասակարգիչը ուրիշ պետք է ընտրել? Ինչքան նայել եմ ավելի մոտ ոչինչ չկար
85.59.9
Այլ կրթություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է՝
-կրոնական ուսուցումը
-ջրային փրկարարների ուսուցումը
-գոյատևման վարժանքների ուսուցումը
–հռետորական արվեստի ուսուցումը
-արագ ընթերցման ուսուցումը
Բացառվում է`
– մեծահասակներին գրագիտության ուսուցումը դպրոցական ծրագրով, տես 85.20
– հիմնական և միջնակարգ կրթություն, տես 85.31
Նայեք սա, կարծում եմ հենց Ձեր ուզածն է:
Շնորհակալ եմ, կարող եք ասել ենթադասերը որտեղից նայեմ?
Տնտեսական Գործունեության Տեսակների Դասակարգիչ ՀՀ Կառավարության որոշում 2020թ._N1077: Մեյլ գրեք կուղարկեմ: