Ժամային տարիֆային դրույքի վերաբերյալ

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Այս օրենքը արդյո՞ք վերաբերում է հատուկ կատեգորիայի աշխատակիցներին, թե՞ ընդհանուր է։ Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել`

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամ.

3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Գրվածը ընդհանուրին է վերաբերում, իսկ հատուկ կատեգորիայի աշխատակիցների կատեգորիան արդեն պետք է հստակեցնեք:

Անի

Տիգրան ջան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ասեցին, որ աշխատանքային օրենսգրքի «Հոդված 140. Աշխատաժամանակի կրճատ տևողությունը»-ում նշված դեպքերին է վերաբերում 2-րդ և 3-րդ կետերը, քանի որ այստեղ նշված է «կրճատ տևողություն»։

Tigran

Անի, տես ներքևում ներկայացնում եմ այդ 140 հոդվածը, ընդունենք որ այդ ենթակետերը վերաբերում են կրճատ ժամանակով աշխատողներին, բա քո խնդիրը ինչն է, հատուկ կատեգորիայի աշխատող ասելով որ աշխատողներին նկատի ունես, կան այս չափերին ավելացվող հավելումներ, հավելավճարներ, եկամտային հարկ, սոց. վճար ու դրոշմանիշային, արձակուրդի տարբեր ժամկետներ:
ԱՕ Հոդված 140. Աշխատաժամանակի կրճատ տևողությունը
1. Աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է`
1) մինչև յոթ տարեկան երեխաների համար՝ օրական մինչև երկու ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան չորս ժամ.
2) յոթից մինչև տասներկու տարեկան երեխաների համար՝ օրական մինչև երեք ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան վեց ժամ.
3) տասներկուսից մինչև տասնչորս տարեկան երեխաների համար՝ օրական մինչև չորս ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան տասներկու ժամ.
4) տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական մինչև 24 ժամ.
5) տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար` շաբաթական մինչև 36 ժամ.
6) այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ:
2. Մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող աշխատանքներում աշխատողների աշխատաժամանակի կրճատման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:

Անի

Ես նկատի ունեմ, որ բոլոր 24 ժամյա ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողներին չի վերաբերում։ Վերաբերում է միայն 140 հոդվածով սահմանված անձանց։ Այսինքն, օրինակ ուսումնական հաստատությունում աշխատակիցը աշխատելով որպես գործավար 24 ժամյա շաբաթով, այս դեպքում հիմք կընդունվի 406 դրամ՞

Tigran

Ոչ, եթե 24 ժամ է հիմք կընդունվի 680 դրամով:

sona

Հարգելի հաշվապահներ, հարցս կապված է գիշերային հերթափոխով աշխատող դեղատան աշխատաժամանակի հետ:
Աշխատակիցն գալիս է 20:30 մինչև առավոտյան 8:30 օրը մեջով 12 ժամ առավելագույն, որի մեջ նաև մտնում է հանգստի ժամանակ:
Հիմա հաշվարկն հետևյալն է՝
20:30-22:00-1.5ժ հաշվարկվում է 1.5*680 = 1020
22:00-04:30-6.5ժ 680 + 30%* 6.5ժ = 5746
04:30-05:30 հանգիստ
5:30-06:00-0.5ժ 680 + 30% + 50%* 0.5ժ = 612
06:00-08:30-2.5ժ–680 + 50% * 2.5ժ = 2550
Ընդամենը-9928 օրը * 15 = 148 920 մաքուր աշխատավարձ: