27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Հերմինե
Հերմինե
5 տարի առաջ

Նվազագույն ժամային դրույքաչափը՝ ներառյալ հարկերը, 550 դրամ է, ուստի Ձեր սահմանած դրույքաչափը լիովին բավարարում է աշխատավարձի համար, ինչ վերաբերում է աշխատաժամանակին, կարող եք սահմանել օրական 2 ժամ, ոչ լրիվ աշխատաժամանակ, ամսվա վերջում աշխատած ժամերը բազմապատկելով սահմանված դրույքաչափով, իսկ Ձեր նշած 24, 36, 40 ժամերը կապ չունեն Ձեր որոշած գրաֆիկի հետ, դրանք վերաբերում են կրճատ աշխատաժամանակով սահմանավ աշխատողների համար, Ձերը կոչվում է ոչ լրիվ աշխատաժամանակով:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Այո, կարող եք պայմանագրով ամրագրել 2 ժամ աշխատաժամանակ, իսկ նախատեսված վարձատրության չափը նորմալ է:

Գայանե
Գայանե
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ պատասխանների համար: Մի հարց էլ, քանի որ եկամուտ չկա, այդ աշխատավարձի չափը գրում ենք ուղղակի, որ հարկեր վճարենք՝ եկամտային, բանակ: Ուզում եմ հասկանալ, եթե եկամուտ չկա, ճի՞շտ է, որ աշխատավարձ ենք ցույց տալիս և ասենք հարց է առաջանում հիմնադիրը՝ տնօրենին ինչպե՞ս է վճարում, ի՞նչ աղբյուրից: Քանի որ գումարային շարժ էլ չկա դրամարկղային գիրք էլ չենք պահում: Տիգրան ջան, խնդրում եմ կհուշեք, ի՞նչն ենք սխալ անում:

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

Եթե եկամուտ չկա ավելի լավ է 0-ական ներկայացրեք, այսինք՝ աշխատաժամերը 0 դրեք, որ պարտավորություն չլինի: Եթե ի վիճակի եք վճարեք դրանից ելնող հարկերը: Տնօրենը հիմնադրի նշանակման հրամանի հիման վրա վճարում է՝ ելնելով գործունեության հասույթից կամ անձնական միջոցներից:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Այո, կարող եք:

Աննա
Աննա
5 տարի առաջ

Այո, կարող եք հստակ նշում կատարեք աշխատանքային պայմանագրում: