Հաշվի առեք որ ներկայացված չափերի առումով ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:
Ըստ Աշխատանքային օրենսգրքի 180-րդ հոդվածի 2,1 կետի համաձայն
2,1 Աշխատողի ընթացիկ ամսվա ժամային դրույքաչափը որոշվում է տվյալ ամսվա հիմնական աշխատավարձը ամսվա աշխատաժամերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով, իսկ աշխատողի ընթացիկ ամսվա օրական դրույքաչափը որոշվում է տվյալ ամսվա հիմնական աշխատավարձը ամսվա աշխատանքային օրերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով:
Բաժանորդագրվել Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
Արթուր on ԱՁ չի համարվել շրջանառության հարկ վճարող: “Այո, յուրաքանչյուր տարվա համար մինչև տվյալ տարվա փետրվարի 20-ը պետք է ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը։” Apr 23, 14:51
Tigran on Վառելիքի ծախսագրում: “առհաշիվ գումար տրամադրել վարորդին կարող եք անկանխիկ, օրենքի որ կետով առաջնորդվեմ հ.55 մաս 13,” Apr 23, 14:32
Գայանե on Վառելիքի ծախսագրում: “Շնորհակալ եմ պատասխանելու համար, բայց ասեմ որ ՌԴ֊ից ՀԴՄ կտրոն տրամադրել են, բայց առանց ՀՎՀՀ, չկա այդ հնարավորությունը, իսկ քաղվածքի…” Apr 23, 14:23
Armen on ԱՁ չի համարվել շրջանառության հարկ վճարող: “Շնորհակալություն, կներեք, իսկ ինչ ելք ունեմ այս իրավիճակից? ստացվում է, որ հունվար, փետրվար, մարտ ամիսների ԱԱՀ ամսեկան հաշվետվությունները չեմ ներկայացրել։” Apr 23, 14:11
Կայքի մասին
Accountant.am կայքը գործում է 2009թ-ից։ Կայքը նախատեսված է հաշվապահների և գործարարների համար, ովքեր այստեղ կգտնեն հաշվապահական և հարկային ոլորտներին վերաբերող օգտակար տեղեկատվություն և քննարկումներ կծավալեն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ Accountant.am կայքում նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները հրապարակվում են կայքի մասնակիցների կողմից։ Այդ նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները կրում են բացառապես տեղեկատվական բնույթ։ Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերում, հոդվածներում և դրանց մեկնաբանություններում տրամադրված տեղեկատվության ստույգության, արժանահավատության, ինչպես նաև այդ տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար հորդորում ենք դիմել համապատասխան ոլորտի մասնագետին։
Բարև Ձեզ: Համաձայն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի՝
Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանված է՝
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ: